Վարդանես
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վարդանես, գյուղատեղի Մեծ Հայքի Վայոց ձոր գավառում, Ընկուզաց գետի միջին հոսանքում, Դրախտիսարից Ելփին իջնող ձորակի մեջ։ Այն համարվում է Վայոց ձորի հնագույն բնակավայրերից։ Ղևոնդ Ալիշանը գյուղը նույնացնում է Վարդենիք գյուղի հետ, որը համաձայն պատմագիր Ստեփանոս Օրբելյանի Տաթևի հին հարկացուցակի՝ վճարել է 10 չափ հարկ, ինչից էլ կարելի է ենթադրել, որ գյուղը եղել է միջին մեծության։
Բնակավայր | ||
---|---|---|
Վարդանես | ||
Երկիր | Հայաստան | |
Համայնք | Վայոց Ձորի մարզ | |
Այլ անվանումներ | Վարդենիք | |
|
Գյուղատեղիի հարավ-արևմտյան մասում է գտնվում Վարդանես լիճը, որի համալիրը ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում[1]։
Վարդանեսը հարուստ է խաչքարերով։ Գյուղի մերձակա ժայռազանգվածն ամբողջությամբ պատված է խաչերով։ Գյուղից մեկ կմ հյուսիս արևելքի վրա տեսանելի են եկեղեցու ավերակներ, տապանաքարեր, ինչպես նաև երկխաչ մեծ ու բարձրարվեստ ժայռափոր խաչքար, որը թվագրվում է 1306 թվականին։ Գյուղատեղիի տարածքում է գտնվում 5 մետր բարձրությամբ և ավելի քան 1 մետր տրամագիծ ունեցող քարե հիդրոկառույցը, որն աշխատացրել է ջրաղաց։ Քարե այդ կառույցը 2023 թվականի սեպտեմբերին ստացել է պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ[2]։
Վարդանես գյուղը լքվել է 1940-ից 1950-ական թվականներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.