հայ թագավոր From Wikipedia, the free encyclopedia
Վաչագան Գ Բարեպաշտ (- 510), Արևելից կողմանք Հայոց (այդ շրջանն հիմնականում ընդգրկում էր Արցախը և Ուտիքը) պետության հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագիրներ Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։
Վաչագան Բարեպաշտ | |
---|---|
Մահացել է՝ | 510 |
Եղիշէ Առաքեալի վանք | |
Տոհմ | Արշակունիներ |
թագավոր | |
Հայր | Արսվաղեն |
Հավատք | Զրադաշտականություն |
Մովսես Կաղանկատվացին, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր[1], այլ պատմաբաններ նրան Առանշահիկ են համարում[2]։
Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը։
Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։
V դ. 80–ական թթ. հայոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորության վերականգնումը։ Թագավորության հիմնադիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա ջին կես)։ Վաչագան թագավորը սուրբ նահատակների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրիգորիսի գերեզմանն էր։ Նրա բարենորոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը։ Վաչագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմանադրություն կանոնական»–ը, որը եպիսկոպոսների, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղվենի կանոնադիր ժողովում։ Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատմության մեջ վաղ կանոնագրություններից է։ Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյանի գլխավորած ազատագրական պայքարի արդյունքում Մեծ Հայքի արևելյան մասում վերականգնվեց հայոց ինքնուրույն պետությունը` ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցախի թագավորության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.