Վաղուհաս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վաղուհաս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 52 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800-900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1483 հեկտար[2]։
Remove ads
Remove ads
Աշխարհագրություն
Համայնքը լեռնային է, ունի 1480,18 հա տարածք, որից 581,86 հա գյուղատնտեսական նշանակության, 691,63 հա անտառային հողեր։ Վաղուհաս համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 30 աղբյուրներ` «Կյուքին», «Հաթումեն յաթաղի», «Կտվենին տակեն», «Շուղկաթ», «Շենին ճուր», «Սալաթին», «Սևունց թաղեն», «Ներքին ուկահին», «Տակեն», «Զկռոտ թլեն», «Քոռ», «Պըլըպուղուն», «Վանին», «Ցորտ», «Անուշ», «Սրականց տափեն», «Թռուսխեն», «Խաչունց», «Շաշմա», «Պեխե», «Դնգդնգան», «Կուքին», «Շահրամանեն», «Եփրեմեն», «Շոր», «Շենեն», «Բաջին», «Ճինջիքարեն», «Իշխանեն» և «Լալախկեն»։
Remove ads
Վաղուհասը Արցախյան ազատամարտում
1988 թվականին Վաղուհասում կազմավորվել է կամավորական ընդհատակյա ջոկատ (հրամանատարներ՝ Հայկ Աղաբեկյան, Բորիկ Բախշիյան), որը հետագայում վերակազմավորվել է վաշտի։ Ջոկատը և վաշտը առանձին, 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Սլավիկ Պետրոսյանը, Բորիկ Բախշիյան։ ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Սևյանը, Գ. Մուրադյանը։ Վաղուհասից զոհվել է 30 ազատամարտիկ[2]։
Remove ads
Բնակչություն
2015 թվականին Վաղուհաս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 678 մարդ, կա 194 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
Կան պատմամշակութային հուշարձաններ` Մայրաքաղաք կամ Տիրամայր վանք (1183 թ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), գյուղատեղի «Հին Վաղուհաս» (միջնադար), մատուռ (VIII-IX դդ.), Կարմիր վանք (1224 թ.), Խաթարվանք (1204 թ.), հաշվառված է 125 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 151 աշակերտներ[4]։
Կրթություն
2012 թվականի մայիսի 23-ին գյուղում հանդիսավորությամբ բացվեց Հայաստան համահայկական հիմնադրամի կառուցած նորակառույց դպրոցը[5]։ Հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ 2013 թ.-ին դպրոցում հիմնվեց համակարգչային դասասենյակ[6]։
Տես նաև
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads