From Wikipedia, the free encyclopedia
Վաղարշակ Ահարոնի Կոտոյան (օգոստոսի 24, 1921, Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - հոկտեմբերի 25, 1992, Երևան, Հայաստան), հայ խորհրդային կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։
Վաղարշակ Կոտոյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1921 Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1992 (71 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1953) |
Պարգևներ |
1950 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1953 թվականին՝ Մոսկվայի Հայկական ԽՍՀ մշակույթի տան կատարելագործման դասընթացները։ Գրել է 9 օպերետ («Փեսացուներ», 1954 թվական, «Սիրո հովիտ», 1956 թվական, «Ոսկե ապարանջան», 1958 թվական և այլն), որոնք նշանակալի տեղ են գրավում հայ խորհրդային օպերետային արվեստում, 2 վոկալ-սիմֆոնիկ սյուիտ, դաշնամուրի 3 կոնցերտ, օրատորիա (Չարենցի խոսքերով), պարային սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, ռոմանսներ, երգեր («Սավառնորդի սերը», «Լիրիկական», «Իմ Երեան», «Անծանոթ աղջկան» և այլն), երաժշտություն կինոնկարների համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 640)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.