իրավաբան, Հայաստանի իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ From Wikipedia, the free encyclopedia
Վահե Ռոբերտի Ղազարյան (հունիսի 15, 1974, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ ոստիկանության նախկին պետ (2020-2023թթ.)։ ՀՀ ներքին գործերի նախարար։
Վահե Ղազարյան | ||||
ՀՀ ներքին գործերի նախարար | ||||
| ||||
---|---|---|---|---|
08.06.2020 - 09.01.2023 | ||||
| ||||
22.05.2019 - 08.06.2020 | ||||
| ||||
09.01.2023 թվականից | ||||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան, ոստիկան, պետական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | հունիսի 15, 1974 (50 տարեկան) | |||
Ծննդավայր | Իջևան | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Ռազմական ծառայություն | ||||
Կոչում՝ | ||||
Պարգևներ |
ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ |
Ծնվել է 1974 թվականի հունիսի 15-ին, Իջևան քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1995-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2003-2005 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ, որից հետո՝ մինչև 2009 թվականը՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր։ 2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, այնուհետև նույն վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնը։ 2016-2018 թվականներին եղել է Դիլիջան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, իսկ 2018-2019 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ[1]։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
2020 թվականի հունիսի 8-ի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ[2][3]։
2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար։
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի։
Վահե Ղազարյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համադասարանցին[4][5][6][7]։ Վահե Ղազարյանի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակվելու հանգամանքը մի շարք լրատվամիջոցներ և հանրային գործիչներ կապում են վարչապետի համադասարանցի լինելու հանգամանքի հետ[4][6][8][9][7]։ Այս առնչությամբ լրագրողներից մեկի հարցին Վահե Ղազարյանն արձագանքել է հետևյալ կերպ․ «Սիրելիս, խնդրում եմ… Մենք զուգահեռ դասարաններից ենք եղել»[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.