Վահագն Հովնանյան

հայ հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia

Վահագն Հովնանյան

Վահագն Ստեփանի Հովնանյան (փետրվարի 16, 1932(1932-02-16)[1], Քիրքուք, Իրաք - օգոստոսի 31, 2015(2015-08-31), Երևան, Հայաստան[2]), հայազգի ամերիկացի գործարար, ով զբաղվել է շինարարությամբ և անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելով[3][4], գործարար, ձեռնարկատեր Ժիրայր և ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանների եղբայրը։

Արագ փաստեր Վահագն Ստեփանի Հովնանյան, Ծնվել է ...
Վահագն Ստեփանի Հովնանյան
Thumb
Վահագն Հովնանյանը «Վահագնի» թաղամասի մակետի առջև
Ծնվել էփետրվարի 16, 1932
ԾննդավայրՔիրքուք, Իրաք
Մահացել էօգոստոսի 31 , 2015 (83 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԱշխատանքԳործարար
ԱմուսինՀասմիկ Բաղդոյան-Հովնանյան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՇանթ Հովնանյան, Նինա Հովնանյան
Կայքvahakni.com
Փակել

Կենսագրություն

Կրթություն

Վահագն Հովնանյանը 1952 թվականին ավարտել է Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։

Բիզնես գործունեություն

1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց և ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ "V.S. Hovnanian Group", "Adelfia Water Company", "Adelfia Sewer Company", "Hovnanian Realty", "Clear Title Agency" և "Grandview Cable"։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով "Cellular Vision" կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց "SpeedUS" կորպորացիայի[3]։

Բիզնես գործունեությունը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում Վահագն Հովնանյանը հիմնադրել է «Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունները[3]։

1998 թվականին Երևանում հիմնադրել է Վահագնի թաղամասը, որտեղ կառուցել է առանձնատներ և զբաղվել դրանց վաճառքով[3][5]։

2001 թվականի մայիսին ստեղծել է «Հայկական տուրիզմի զարգացման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀՏԶԳ)[3]։

Հասարակական գործունեություն

1960-ականներին Հովնանյանը 4 տարի եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սրբոց Վարդանանց Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի, և մի խումբ անձանց հետ 1976 թվականին Նյու Ջերսի նահանգում հիմնել է հայկական դպրոց, որը նախ գործել է Սրբոց Վարդանանց եկեղեցում, ապա փոխադրվել է Նյու Միլֆորդ քաղաք։ Դպրոցը 1980-ական թվականներին վերանվանվել է «Հովնանեան վարժարան»։ Վահագն Հովնանյանը եղել է դպրոցի հոգաբարձության անփոփոխ ատենապետը մինչև 2000 թվականի կեսերը[3]։

Եղել է Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ[4]։

2000 թվականին Հայաստանում հիմնել են «Սայաթ-Նովայի անվան», 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները[3][6][7]։

Հիմնադրել է Հայաստանի Գոլֆի ազգային ասոցիացիաՆ և դարձել վերջինի նախագահը[8]։

Պարգևներ, մրցանակներ

  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր կոչում 1969 թվականին։
  • Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչում
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար»,
  • Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակ
  • «էլլիս Այլանդ» (ԱՍՆ) մրցանակ
  • «Մարդասիրական» (1998, Նյու Յորք) մրցանակ[9]
  • Գյումրու պատվավոր քաղաքացի[10], 2004

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.