From Wikipedia, the free encyclopedia
Վալենտինո Լազարո (գերմ.՝ Valentino Lazaro, մարտի 24, 1996[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում[4]։
Լազարոն Զալցբուրգի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Valentino Lando Lazaro | ||
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 24, 1996[1][2][3] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Գրաց, Ավստրիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | աջ կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր Միլան | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2011 | Գրացեր | ||
2011-2012 | Ռեդ Բուլ Զալցբուրգ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2017 | Ռեդ Բուլ Զալցբուրգ | 87 | (11) |
2013 | → Լիֆերինգ | 3 | (0) |
2017-ներկա | Հերթա Բեռլին II | 1 | (1) |
2017-2019 | Հերթա Բեռլին | 57 | (5) |
2019-ներկա | Ինտեր Միլան | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 | Ավստրիա Մ16 | 4 | (0) |
2013-2013 | Ավստրիա Մ17 | 17 | (0) |
2014 | Ավստրիա Մ18 | 2 | (0) |
2015-2016 | Ավստրիա Մ21 | 6 | (0) |
2014-ներկա | Ավստրիա | 23 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Լազարոն սկսել է Գրացերում։ 2011 թվականին նա միացավ Ռեդ Բուլ Զալցբուրգի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ փոխարինելով Վալյոն Բերիշային Ադմիրա Վակերի դեմ խաղում[5] և 16 տարեկան ու 224 օրական հասակում դառնալով Ավստրիայի Բունդեսլիգայի պատմության ամեներիտասարդ ֆուտբոլիստը[6]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 23-ին՝ Ադմիրա Վակերի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց մարտի 13-ին՝ փոխարինելով Քևին Կամպլին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Բազելի դեմ խաղում[8]։ 2013-14 մրցաշրջանում Լազարոն անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[9]։
2014 թվականի օգոստոսի 10-ին Լազարոն փոխարինման մտավ և գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գրյոդիգի դեմ խաղում[10]։ Օգոստոսի 23-ին՝ Ալտախի դեմ խաղում ավստրիացին կրկին փոխարինման մտավ ու դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Զալցբուրգին հաղթել 5-0 հաշվով[11]։ Սեպտեմբերի 24-ին Լազարոն 2 գոլային փոխանցում տվեց Ավստրիայի գավաթի Վիներ Շպորտկլուբի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-12 հաշվով[12]։ 2015 թվականի ապրիլի 4-ին նա դուբլ ձևակերպեց Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[13]։ 2016 թվականի մայիսի 15-ին ավստրիացին Լազարոն խփեց Վոլֆսբերգի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14]։ Մայիսի 19-ին Լազարոն 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի Ադմիրա Վակերի դեմ խաղում՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[15]։
Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Լազարոն խփեց 2016 թվականի օգոստոսի 16-ին՝ գրավելով մրցակցի դարպասը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[16]։ Զալցբուրգի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 26-ին՝ Ավստրիայի գավաթի Ֆլորիդսդորֆի դեմ խաղում[17]։ Դեկտեմբերի 3-ին Լազարոն 2 գոլային փոխանցում տվեց Ալտախի դեմ խաղում[18]։ 2017 թվականի ապրիլի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի կիսաեզրափակչի Ադմիրա Վակերի դեմ խաղում[19]։ Մայիսի 13-ին ավստրիացին խփեց Ռապիդ Վիեննայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռեդ Բուլին[20]։ Մայիսի 25-ին Լազարոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[21]։ Հունիսի 1-ին նա գոլ խփեց Ավստրիայի գավաթի եզրափակչի Ռապիդ Վիեննայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[22]։ Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում Լազարոն անցկացրեց 121 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի օգոստոսի 3-ին Լազարոն վարձավճարով միացավ Հերթա Բեռլինին[23][24][25][26]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Էստերսունդի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Օնդրեյ Դուդային Բավարիա Մյունխենի դեմ խաղում[28]։ Նոյեմբերի 16-ին Հերթան գնեց Լազարոյի լրիվ տրանսֆերը[29][30][31]։ Դեկտեմբերի 17-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՌԲ Լայպցիգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[32]։ Առաջին գոլը Հերթայի կազմում խփեց 2018 թվականի փետրվարի 10-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[33]։ Իր առաջին մրցաշրջանում Լազարոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[34]։
2018 թվականի սեպտեմբերի 22-ին Լազարոն գոլի հեղինակ դարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[35]։ Նոյեմբերի 24-ին նա գոլ խփեց Հոֆենհայմի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Հերթային պարտությունից[36]։ 2019 թվականի մայիսի 11-ին ավստրիացին 2 գոլային փոխանցում տվեց Աուգսբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[37]։ Հերթա Բեռլինի կազմում Լազարոն անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
2019 թվականի հուլիսի 1-ին Լազարոն 4 տարվա պայմանագիր կնքեց Ինտեր Միլանի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն եվրո[41][42][43]։
Լազարոն ծնվել է Ավստրիայում անգոլացի հորից և հույն մորից[44], ու ներկայացրել է Ավստրիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[45]։ 2013 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 հանդիպումներում և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[46]։ Հոկտեմբերին Լազարոն մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[47], իսկ Ավստրիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[48]։
Ավստրիայի ազգային հավաքական Լազարոն առաջին անգամ հրավիրվեց 2014 թվականի մայիսին՝ Իսլանդիայի և Չեխիայի դեմ խաղերի համար[49][50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մայիսի 30-ին՝ փոխարինելով Մարկո Արնաուտովիչին Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[51][52]։ 2016 թվականի մայիսին Լազարոն ընդգրկվեց Ավստրիայի՝ Եվրոպայի առաջնության համար նախնական 24-հոգանոց կազմում[53][54], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[55][56][57]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում նա անցկացրեց 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[58]։
Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Լազարոն խփեց 2018 թվականի նոյեմբերի 18-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման ավելացված ժամանակում և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ավստրիային[59][60][61]։ Իր երկրորդ գոլը խփեց 2019 թվականի հունիսի 10-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում[62][63]։
2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[64]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2012–13 | Ավստրիայի Բունդեսլիգա | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |
2013–14 | 11 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 13 | 2 | ||||
2014–15 | 25 | 4 | 4 | 0 | 3 | 0 | 32 | 4 | ||||
2015–16 | 17 | 2 | 4 | 0 | 1 | 0 | 22 | 2 | ||||
2016–17 | 29 | 3 | 5 | 2 | 12 | 2 | 46 | 7 | ||||
2017–18 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 3 | 0 | ||||
Ընդհանուր | 87 | 11 | 15 | 2 | 19 | 2 | 0 | 0 | 121 | 15 | ||
Լիֆերինգ (վարձավճար) | 2013–14 | 2. Լիգա | 3 | 0 | — | 3 | 0 | |||||
Հերթա Բեռլին | 2017–18 | Գերմանիայի Բունդեսլիգա | 26 | 2 | 1 | 0 | 4 | 0 | — | 31 | 2 | |
2018–19 | 31 | 3 | 3 | 0 | — | 34 | 3 | |||||
Ընդհանուր | 57 | 5 | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 65 | 5 | ||
Ինտեր Միլան | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 147 | 16 | 19 | 2 | 23 | 2 | 0 | 0 | 189 | 20 |
2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[64]
Ավստրիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 4 | 0 |
2016 | 1 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 8 | 1 |
2019 | 4 | 1 |
Ընդհանուր | 23 | 2 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 18, 2018 | Վինդզոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա | Հյուսիսային Իռլանդիա | 2–1 | 2–1 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա B 2018–19 |
2. | Հունիսի 10, 2019 | Տոշե Պրոեսկի մարզադաշտ, Սկոպիե, Մակեդոնիա | Մակեդոնիա | 1–1 | 4–1 | Եվրո 2020 Որակավորում |
Ռեդ Բուլ Զալցբուրգ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.