From Wikipedia, the free encyclopedia
Վաիլ Սաիգ Աբբաս Գոնիմ (արաբ․՝ وائل سعيد عباس غنيم, դեկտեմբերի 23, 1980, Կահիրե, Եգիպտոս), ինտերնետային ակտիվիստ և համակարգչային ինժեներ։ 2010 թվականի հունվարից՝ Google ընկերության մարքետինգային տնօրենն է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում[2]։ 2011 թվականին նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես Եգիպտական հեղափոխության ակտիվիստ[3]։
Վաիլ Գոնիմ արաբ․՝ وائل غنيم سعيد غنيم | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | արաբերեն և եգիպտական արաբերեն |
Կրթություն | Կահիրեի համալսարան և Կահիրեի ամերիկյան համալսարան |
Գիտական աստիճան | Master of Business Administration? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Tahrir Academy?, GV և Quora? |
Պարգևներ և մրցանակներ | |
Wael Ghonim Վիքիպահեստում |
Վեյլ Գոնիմը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 23-ին Կահիրեում՝ միջին դասի ընտանիքում և մեծացել է Միացյալ Արաբական Էմիրություններում[4]։
2004 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ ստանալով համակարգչային ինժեներիայի բակալավրի աստիճան։ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան մարքեթինգի և ֆինանսների բնագավառում[5]։
2002-2005 թվականներին աշխատել է Gawab ընկերությունում, որը տրամադրում է էլեկտրոնային փոստի ծառայություն։ 2005-2008 թվականներին ղեկավարել է Mubasher.info պորտալի թիմը՝ աշխատելով կապիտալի շուկայի ոլորտում[6]։
2008 թվականի նոյեմբերից աշխատում է Google ընկերությունում։ Նախ Google Եգիպտոսում եղել է տարածաշրջանային մենեջեր ապրանքների և մարքեթինգի գծով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2010 թվականի հունվարից աշխատում է Դուբայի գրասենյակում որպես մարքետինգի գծով տնօրեն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։
2011 թվականի հունվարին Վաիլ Գոնիմը, որ աշխատում էր Google-ում, խնդրել է իրեն թույլ տալ վերադառնալ Եգիպտոս՝ որպես պատճառ նշելով «անձնական խնդիրը»[7]։ Գոնիմը եղել է Եգիպտոսում բողոքի ակցիաների համակարգման ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը[8]։ Հունվարի 27-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում նա անհետացել է։ Նրա ընտանիքը լրատվամիջոցներին հայտնել է, որ նա անհայտ կորել է։ Google-ը նույնպես հայտարարություն է տարածել, որը հաստատում է նրա անհետացումը։ Բազմաթիվ բլոգերներ սկսել են արշավ` նրա գտնվելու վայրը որոշելու համար։ Փետրվարի 5-ին եգիպտացի ընդդիմադիր Մոստաֆա Ալնագարը հայտարարել է, որ Գոնիմը կենդանի է և ձերբակալված է իշխանությունների կողմից[9]։ Փետրվարի 6-ին Amnesty International-ը պահանջել է, որ եգիպտական իշխանությունները բացահայտեն Գոնիմի գտնվելու վայրը և ազատ արձակեն նրան[10]։
Գոնիմն ազատ էր արձակվել փետրվարի 7-ին՝ 11 օրվա ձերբակալությունից հետո։ Ազատ արձակվելուց հետո նրան դիմավորել են բարձրաձայն ճիչերով ու ծափահարություններով, երբ նա հայտարարել է․ «Մենք չենք հրաժարվի մեր պահանջներից, և սա ռեժիմի վերջն է»[11]։
Նույն օրը Գոնիմը ելույթ է ունեցել եգիպտական DreamTV ալիքով։ Հարցազրույցում նա կրկին կոչ է արել տապալել Մուբարաքի վարչակարգը[12]։
Փետրվարի 9-ին Գոնիմը դիմել է Թահրիր հրապարակում հավաքված մարդկանց՝ ասելով․ «Հիմա առանձին անհատների, կուսակցությունների կամ շարժումների ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է, որ բոլորս ասենք միայն մեկ բան՝ Եգիպտոսը ամենից կարևորն է»[13]։
Գիտնական Ֆուադ Աջամին հեղափոխության մասին գրել է․
Ամբոխը չէր հավաքվել այրոլլայի կողմից տուրբանում։ Սա 1979 թվականի Իրանը չէ։ Google-ի երիտասարդ ղեկավար աշխատակից Վաիլ Գոնիմն էներգիա տվեց այս բողոքի ակցիային այն ժամանակ, երբ այն կարող էր ենթարկվել այն համոզմանը, թե այդ ռեժիմը և նրա առաջնորդն անխորտակելի են[14]։
Վահել Գոնիմն ամուսնացած է ամերիկուհի Իլկա Յոհանսոնի հետ[15][16]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Իսրան և Ադամը[17][18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.