From Wikipedia, the free encyclopedia
Վադի Ռամ (արաբ․՝ وادي رم), անվանում են նաև Լուսնի հովիտ, անապատ Հորդանանում՝ նավահանգստային Ակաբա քաղաքից 60 կմ հեռավորության վրա[1][2]։
Վադի Ռամ | |
արաբ․՝ وادي رم* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Վադի Ռամ անապատի հորդանանյան համայնապատկեր | |
Երկիր | Հորդանան |
Տիպ | մշակութային, բնական օբյեկտ |
Չափանիշներ | iii, v, vii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2011 թվական (34-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Զբաղեցնում է քարքարոտ անապատներ և ընդգրկում է 74 180 հեկտար տարածք։ Վադի Ռամ անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա։ Ամբողջ մակերևույթը հարթ չէ՝ զբաղեցնում են ձորեր, բլուրներ և լեռնային վայրեր[3]։
Վադի Ռամ անապատում են նկարահանվել այնպիսի ֆիլեր, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին», «Փոխակերպվողները», «Կարմիր մոլորակը», «Վերջին օրերը Մարսում», «Մարսեցին» և այլն։
Անապատի տարածքի հիմնական մասը գտնվում է Վադի Ռամի հովտում։ Անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Վադի Ռամ գյուղական բնակավայրից 30 կմ հեռավորության վրա։
Վադի Ռամի անապատից տեսանելի է Կարմիր ծովը և Սաուդյան Արաբիայի սահմանը։ Անապատի տարածքում գտնվող Վադի Ռամ գյուղի բնակիչները բեդվիններն են, որոնք արաբ ոչխարաբույծներ են։
Կլիման չոր անապատային է։ Վադի Ռամ անապատում օդի ջերմաստիճանը միջինում հասնում է 32 աստիճանի։ Կենդանական բազմազանությունների հարցում անապատը աղքատիկ է։
Հիմնականում տարածված են անապատային կենդանիները՝ օձերը, մողեսները և կարիճները։ 2011 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության 35-րդ նստաշրջանում Վադի Ռամի անապատային տարածքը՝ ազգային պարկի կարգավիճակով ներգրավվել է Հորդանանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.