From Wikipedia, the free encyclopedia
Վադի (արաբ․՝ وادي), գետերի չոր հուների և էրոզիայի հետևանքով գետահովիտներում ժամանակավոր կամ ընդհատվող ջրային հոսքերի արաբերեն անվանումը[1], որոնք առաջանում են հորդառատ տեղումներից հետո՝ հատկապես Արաբական թերակղզում և Հյուսիսային Աֆրիկայի անապատներում։
Վադիի երկարությունը հասնում է հարյուրավոր կիլոմետրերի և սովորաբար ավարտվում է անջրթող իջվածքներով, որոնց հունը ծածկված է լինում ողողատով։ Նրանք հաճախ ունենում են զառիթափ լանջեր։
Հավանական է, որ դրանք մնացուկային գետահովիտներ են, որոնք պահպանվել են խոնավ կլիմայի պայմաններում[2]։
Արաբական թերակղզում, Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում վադի եզրույթը հաճախ կիրառվում է աշխարհագրական անվանումներում, մասնավորապես՝ Իբերական թերակղզում՝ Գվադալախարա քաղաքի կամ Գվադալկիվիր գետի անվանումներում։
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.