գետ From Wikipedia, the free encyclopedia
Վաալ[2] (աֆրիկաանս՝ Vaalrivier, Ֆալրիֆիր[3], անգլ.՝ Vaal River), գետ ՀԱՀ-ում, Օրանժ գետի ամենամեծ վտակը[4]։ Երկարությունը մոտ 1250 կմ[5], ջրահավաք ավազանի մակերեսը 196 438 կմ², ջրի տարեկան միջին ծախսը 124,59 մ³/վ[6]։ Գետի ակունքները տեղակայված են Դրակոնյան լեռներում[5], Մպումալանգեում, Յոհանսբուրգի արևելյան մասում, Էրմելոյից 30 կմ դեպի հյուսիս և Հնդկական օվկիանոսից մոտավորապես 240 կմ հեռու[7]։ Գետը հոսում է դեպի արևմուտք՝ թափվելով Օրանժ գետը։
Վաալ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1250 |
Ավազանի մակերես | 196 438 կմ² |
Ավազան | Օրանժ/Ատլանտյան օվկիանոս |
Ջրի ծախս | 124,59 |
Ջրահոսք | |
Բարձրություն | >1678 մ |
Գետաբերան | Օրանժ |
Գետաբերանի տեղակայում | Օրանժ[1] |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Vet River?, Mooi River?, Riet River?, Harts River?, Vals River?, Wilge River? և Klip River? |
Ջրի մարմիններ | Bloemhof Reservoir? և Vaal Dam Reservoir? |
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն |
Երկրամաս | Աֆրիկա |
Ջրահավաք | Orange River basin? |
Գետի հյուսիսային ափում ընկած են Մպուալանգա և Գաուտենգ քաղաքները և Հյուսիս-արևմտյան նահանգը, իսկ հարավայինում՝ Ֆրի Սթեյթ նահանգը։
Գետի ակունքից մինչև գետաբերան ընկած են Ստանդերոն, Ֆիլիրս, Պարեյս, Օրնկի Բլումհոֆ, Քրիստիանա, Ուորենտոն, Բարքլի Ուեսթ, Դելպորտսհուպ և Դուգլաս քաղաքները։
Գետի վերին հոսանքը ընթանում է Դրակոնյան լեռներով և Բարձր Վելդով, այդ մասում այն հոսում է հովիտով։ Ամենամեծ վտակներն են՝ Վիլգեն, Ֆետը, Ռիտը, Հարթսը, Կլիպը, Ֆալրիֆիրը, Սեյքերբոսրանդը, Թայբոսփրեյթը, Կրոմելբուսփրեյթը, Օուվերսփրեյթը, Մույրիֆիրը, Ռենոստերիֆիրը, Վալսը և Զանդը։ Գետի վարարում դիտվում է նոյեմբերից մինչև փետրվար ամիսներին[5]։
Գետի վրա կան մի քանի ջրամբարներ, որոնցից ամենամեծերն են Բլումհոֆդամը, Ֆալդամը և Հրուտդրայդամը։
Վաալը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար։ Գետի ջրով կատարում են ոռոգումներ և հիմնականում Ֆրի Սթեյթ շրջանում։ Գաուտենգում և մոտակա շրջաններում գետի ջուրը օգտագործում է 12 միլիոն սպառող։
Պատմականորեն՝ գետի վերին հոսանքն օգտագործվել է Բասուտո ցեղի Մոշվեվշե I-ի (1820-1850) թագավորության ժամանակաշրջանում։ Ապա այն դարձել է Տրանսվաալի և Օրանժի Անկախ հանրապետության սահմանագիծը։ «Տրանսվաալ» նշանակում էր «Վաալից այն կողմ»։ Այդ անվանումը կապված է Կապի և Նատալի գաղութների հետ, որոնք այդ ժամանակաշրջանում համարվել են եվրոպական բնակչության հիմնական բնակավայրերը և տեղակայված էին Վաալից դեպի հարավ։
Անգլո-բուրական պատերազմի ժամանակ (1899-1902) գետի ափերին տեղի են ունեցել մի քանի ընդհարում կռվող կողմերի միջև[8]։
Վաալի հոլանդական (հետագայում՝ աֆրիկաանս) անվանումը համարժեք է գոտենտոտական ցեղի Tky-Gariep անվանմանը[9]։ Ինչպես Վաալը, այնպես էլ «Tky»-ը նշանակում է «թխաթույր» կամ «պղտոր», ջրի տեսքի պատճառով, քանի որ վարարման ժամանակաշրջանում տիղմ է լցվում։ Գետի վերին հոսանքը կոչվել է «Likwa» (հյուսային նդեբելերեն լեզվով), «Ikwa» զուլուերենով, «ilikwa» սվատերի լեզվով, «lekwa» սեսոտոներենով կամ «cuoa», այդ բոլոր անվանումները մատնանշում են գետի հավասար հոսանքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.