From Wikipedia, the free encyclopedia
«Սևան», գրահրատարակչատուն և տպարան Բեյրութում։ Ստեղծվել է 1955 թվականին։ Հիմնադիր, գլխավոր խմբագիր, հրատարակիչ և տպարանատեր՝ Սիմոն Սիմոնյան։
Տպարանը շուրջ երեսուն տարվա ընթացքում լույս է ընծայել 500 - ից ավելի գրական - գեղարվեստական, պատմա - լուսավորչական, բանասիրական, թարգմանական և բազմաբնույթ այլ հրատարակություններ։ Հատկապես արժեքավորներից են Ս. Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանը» (h. Ա - Դ, 1955 - 56, 1983), Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատումը» (հ. Ա - Գ, 1959 -60), Մ. Աբեղյանի «Հայ հին գրականութեան պատմութիւնը» (հ. Ա, Գ, 1968, հ. Բ, 1959), Հ. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (հ. Ա - Ե, 1972), Ե. Չարենցի (1955),Ա. Բակունցի (1955), Հ. Շիրազի (1971), Պ. Սևակի (1972) «Հատընտիր» - ները, Ե. Օտյանի «Ընկ. Բ. Փանջունի» (1962, 1969) վեպը, Շ. Շահնուրի «Թերթիս կիրակնօրեայ թիւը» (1958), «Նահանջը առանց երգի» (1981), հիմնադիր Սիմոն Սիմոնյանի /«Կը խնդրուի... խաչաձեւել» (1965), «Խմբապետ Ասլանին աղջիկը» (1967), «Սիփանայ քաջեր» (Ա և Բ հատորներ, 1967 և 1970), «Լեռնականներու վերջալոյսը» (1968), «Լեռ եւ ճակատագիր» (1972), «Անժամանդրոս» (1978) /, սփյուռքահայ ժամանակակից գրողների և բազմաթիվ այլ գործեր (մի մասն առաջին անգամ այստեղ է լույս տեսել)։ «Սևան» - ում Սփյուռքի դպրոցների համար կազմվել և հրատարակվել են հայոց պատմության, հայոց լեզվի, գրականության, աշխարհագրության, թվաբանության, կրոնի, գեղագիտության, իրավագիտության և այլ առարկաների՝ 55 - ից ավելի անուն դասագրքեր, այդ թվում՝ Սիմոնյանի հեղինակած, որոնցից շատերը գործածվում են ցայսօր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.