Սևանի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Սևանի ճակատամարտ, ռազմական բախում Բագրատունիների թագավորության և Արաբական խալիֆայության միջև։ Տեղի է ունեցել 921 թվականին Սևանա լճի ափին։ Հայկական կողմի հրամանատարն էր հայոց թագավոր Աշոտ Երկաթը, իսկ արաբական զորքը ղեկարավում էր Բեշիր ոստիկանը։
Սևանի ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Սևանա լիճը ձմռանը | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայաստան | Սաջյան ամիրայություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Աշոտ Բ Երկաթ | Բեշիր ոստիկան | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
~70 | 1000 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
անհայտ | անհայտ |
Նախապատմություն
Հայաստանում ազատության համար ժողովրդի կողմից սկսված ապստամբությունն աստիճանաբար մեծանում էր։ Այդ ժամանակ նաև Ատրպատականում էր ապստամբություն սկսվել, Նըսրը Յուսուֆի հրամանով մեկնում է այնտեղ, իսկ իր պաշտոնը թողնում է Բեշիրին։ Այդ ժամանակ Սևանի կղզում փակվել էր հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթը։
Բեշիրը որոշում էր ընդունել հաղթել հայոց ապագա շահնշահին։ Հովհաննես կաթողիկոսն իր աշխատության մեջ գրում է.
![]() |
Բեշիրը չէր ուզում հպատակվել Յուսուֆի մարդկանց։ Բայց մոտենալ թագավորին ջրերով լավ պաշտպանված նրա ապատասարանում, հեշտ չէր, և Բեշիրը բավականություն ստանում էր քանդելով առանց այն էլ ամայացած երկիրը և հարձակվելով անզեն ու խաղաղ մարդկանց վրա։ Այդ շահատակություններին պատասխանելու համար ինքը Շահնշահը կղզուց չէր դուրս գալիս, բայց նրա խմբի մեջ գտնվող պատվավորներից մեկը, որի անունն էր Գևորգ[Մ 1] ցամաք էր անցնում մի քանի մարդկանցով և անձնական քաջության հրաշքներ էր ցույց տալիս։ | ![]() |
Ճակատամարտ
Երկրորդ անգամ ոստիկանն ավելի լուրջ է դուրս գալիս հայոց թագավոր Աշոտի դեմ՝ Սևանի կղզին պաշարելով արևելյան լճափից։ Հայոց թագավորը պատրաստում է 11 նավակ և 70 աղեղնավորներ, որոնք, ինչպես նշում է Հովհաննես կաթողիկոսը, «նույնիսկ մազից էլ չէին վրիպում»։ Աշոտը, գլխավորելով աղեղնավորներին, ծովային պատերազմ է սկսում։ Հովհաննես Դրասխանակերտցին այս հարձակման մասին գրել է.
Պարտությունից հետո Բեշիր ոստիկանը որոշել է գրավել Գեղա բերդը, բայց այնտեղ այդ ժամանակ գտնվում էր Գևորգ Մարզպետունին։ Կռվի ժամանակ Բեշիրը պարտություն է կրում, բայց կարողանում է փախչել։
Սևանի ճակատամարտից հետո Ատրպատականի ամիրայությունը և Արաբական խալիֆայությունը համակերպվել էին Հայաստանի անկախության հետ[2]։
Գագիկ Արծրունին, որը պատճառ էր հանդիսացել ներքաղաքական խառնաշփոթի ու դարձել Վասպուրականի թագավոր, ընդունել էր հայ Բագրատունիների գերիշխանությունը։ Աշոտ Երկաթը մեկնել էր Կոստանդնուպոլիս՝ թարմացնելու հայ-բյուզանդական դաշնակցային պայմանագիրը։ Նա սկսել էր զբաղվել խաղաղ շինարարական աշխատանքով, պետության կենտրոնացմամբ, բանակի վերակացուցմամբ։
Նշումներ
- Հովհաննես կաթողիկոսը չի հիշատակում, թե որ տոհմից էր այս Գևորգը։ Բայց Չամչյանը, հատոր Բ, եր. 811, անվանում է նրան Մարզպետունի։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.