From Wikipedia, the free encyclopedia
Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քանդիլի թաղամասում[1][2]։ Եկեղեցին փայտաշեն է։
Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Սկյուտար և Ստամբուլի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
turkiyeermenileripatrikligi.org/site/surp-yergodasan-arakelots-ermeni-kilisesi-3-bolge-bogazin-anadolu-yakasi/ |
Հայերը Քանդիլի թաղամասում հաստատվել են 18-րդ դարի վերջերից։ Երկու հիշատակարաններ վկայում են, որ 1841 թվականին թաղամասում կար աղոթատեղի։ Ներկա եկեղեցին կառուցվել է 1846 թվականին Պողոս ամիրա Աշնանյանի նախաձեռնությամբ։ Օծվել և պաշտանմունքի համար բացվել է Մատթեոս Բ Չուխաճյան Կոստանդնուպոլսեցի պատրիարքի ձեռամբ, ով էլ եկեղեցին ընծայել է Քրիստոսի բոլոր առաքալաներին՝ այդկերպ շեշտադրելով հայ եկեղեցու առաքելական հիմքերը։ Բարսեղ աղա Ղազարոսյանի ջանքերով եկեղեցին վերանորոգվել է 1893 թվականին։ Ժամանակին այդ թաղամասում ապրել են հայտնի հայեր, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը։ Տարիների ընթացքում թաղամասը հայաթափվել է։
1962 թվականին Հովհաննես և Հարություն Քյուփելյան եղբայրների բարերարությամբ եկեղեցին կրկին վերանորոգվել է։ 1985 թվականին ևս մեկ անգամ է վերանորոգվել, իսկ վերջին վերանորոգումը եղել է 2023 թվականին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.