Ստեփանոս (անհայտ - անհայտ), 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի սկզբի հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Ապրել և ստեղծագործել է Բզնունյաց գավառի Արճեշ քաղաքում, աշակերտել ծաղկող և դպիր Խաչատուր քահանային (վերջինիս 1298 թվականի պատկերազարդ մեկ Ավետարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում (արևելագիտության ինստիտուտ, ձեռ․ № В-44))։ Ստեփանոսի երկու ձեռագիր Ավետարաններ պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (1292 թվականի ձեռագիր № 6387 և 1303 թվականի ձեռագիր № 4052)։ Առավել ամբողջական է 1303 թվականի ձեռագիրը, չնայած հետագա վերանորոգման ժամանակ խախտվել է թերթերի դասավորությունը։ Նկարների թեմատիկ շարքն ու պատկերագրությունը առնչվում է 10-11-րդ դարերի ավանդների հետ, մանավանդ՝ «Տեմպիետոյի» («Տաղավարիկի») մոտիվի և համաբարբառի աղյուսակների դասավորությունը յոթ էջի վրա։ Ստեփանոսի արվեստին բնորոշ է ճկուն և արտահայտիչ գծանկարը, որը երբեմն հյութեղ, երբեմն՝ թափանցիկ գունահատվածների հետ (բոցեղեն կարմիր, դարչնագույն, կանաչ) ստեղծում է կենդանի շարժում՝ որոշ նյութականություն հաղորդելով կերպարներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 134
Արագ փաստեր Ստեփանոս, Ծնվել է ...
Ստեփանոս
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ
Փակել
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանոս (այլ կիրառումներ)

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.