Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ
From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանոս Ասողիկ, հայտնի է նաև որպես Ստեփանոս Տարոնեցի (10-րդ դար, Տարոն - 11-րդ դար), 11-րդ դարի հայ պատմիչ։ Սարգիս կաթողիկոսի հրամանով գրել է Տիեզերական պատմություն երկը, որը բաղկացած է երեք գրքից։ Առաջին երկու գրքերում ներկայացնում է Հայաստանի պատմությունը աշխարհի պատմության համատեքստում՝ սկսած հին ժամանակներից մինչև 9-րդ դարի կեսերը։ Նա օգտվել է հայ և օտար աղբյուրներից՝ Աստվածաշունչ, Եվսեբիոս Կեսարացի, Մովսես Խորենացի և այլն։ Առավել արժեքավոր է «Տիեզերական պատմության» երրորդ գիրքը, որտեղ ներկայացված են 885-1004 թթ. պատմական անցքերը։ Հայտնի է նաև որպես աշխարհագրագետ։
Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ | |
---|---|
Ծնվել է | 10-րդ դար |
Ծննդավայր | Տարոն |
Մահացել է | 11-րդ դար |
Մասնագիտություն | պատմաբան |
Stepanos Taronetsi Վիքիպահեստում |

Աշխատություններ և թարգմանություններ
- Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, երկրորդ տպագրութիւն, աշխատութեամբ Ստ. Մալխասեանցի, Ս. Պետերբուրգ, 1885։
- Ստեփանոս Տարօնեցի, Տիեզերական պատմութիւն (բնագիրը Գուրգէն Մանուկեանի),- «Մատենագիրք Հայոց», ԺԵ հատոր, Ժ դար, Գիրք Բ, Անթիլիաս, 2011, էջ 619-830։
- Etienne Açogh'ig de Daron, Histoire universelle.
- Всеобщая история Степ'аноса Таронского, Асох'ика по прозванию, писателя XI столетия, пер. Н. Эмина, М. 1864.
Գրականություն
- Նորայր Ն. Բիւզանտացի, Տեղեկութիւն ի գիրս Պատմութեան Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողիկ կոչեցելոյ, Մոսկուա, 1889։
- Աբգարյան Գ. Վ., Կարծեցյալ Ստեփանոս Տարոնացին նույն ինքը Ստեփանոս Տարոնացի Ասողիկն է.- «Պատմա-բանասիրական հանդես», 1962, № 1, էջ 210-225։
- Քոլանջյան Ս. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ),- Հայ մշակույթի նշանավոր գործիչներ (V-XVIII դարեր), Երեւան, 1976, էջ 185-192։
- Մաթևոսյան Ա. Ս., Ստեփանոս Տարոնացի Ասողիկը և Անանիա Շիրակացու «Քննիկոնը».- «Պատմա-բանասիրական հանդես«, 1986, № 3 էջ 125-133։
- ASOŁIK (ENCYCLOPÆDIA IRANICA)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 138)։ ![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.