Remove ads

Սպիտակ Դրինի կիրճ (ալբ․՝ Gryka e Drinit të Bardhë, սերբ.՝ Кањон Белог Дрима), ոչ մեծ կիրճ՝ մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Կիրճով հոսում է Սպիտակ Դրին գետը։ Կիրճը համեմատաբար կարճ է՝ ընդամենը մոտավորապես 900 մ, իսկ խորությունը՝ 45 մ։ Կիրճի մուտքի մոտ գտնվում է Շվանի հին կամուրջը, որը Օսմանյան կայսրության ժամանակներից էր։ Կիրճը Բալկանների բոլոր անկյուններից գրավում է սուզորդների։ Սպիտակ Դրին գետի կիրճը իր ջրաբանական և գեոմորֆոլոգիական նշանակության շնորհիվ 1986 թվականից պետական պահպանության տակ է գտնվում՝ որպես բնության հուշարձան[1][2]։

Արագ փաստեր Սպիտակ Դրինի կիրճ, Խորություն ...
Սպիտակ Դրինի կիրճ
ալբ․՝ Gryka e Drinit të Bardhë, սերբ.՝ Кањон Белог Дрима
Thumb
Կիրճի տեսքը Շվանի կամրջից
Խորություն45 մ
Երկարություն0,9 կմ
Փակել
Remove ads

Աշխարհագրություն

Սպիտակ Դրինի կիրճը գտնվում է Զրզե գյուղի մերձակայքում՝ (Օրահովաց վարչական միավորում) Շվանի կամրջի մոտ, Ջյակովիցա-Պրիզրեն ճանապարհի եզրին։ Կիրճը ձևավորվել է նեոգեն ժամանակաշրջանում։ Նրա ձևավորումը պայմանավորված էր բազմաթիվ տեկտոնիկ գործընթացներով։ Քարանձավն ունի կիրճերին բնորոշ հատկություններ և պարունակում է կարբոնատային միացություններ[3]։

Զբոսաշրջություն

Գեոմորֆոլոգիական երկար գործընթացների արդյունքում Սպիտակ Դրինը կիրճ է ձևավորել երկու ժայռերի միջև, որն այժմ շատ գրավիչ է հետազոտողների և զբոսաշրջիկների համար։ Գտնվում է Ջյակովիցան և Պրիզրենը իրար հետ կապող հիմնական ճանապարհի եզրին։ Սպիտակ Դրինի կիրճ այցելում են բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկներ, ինչպես նաև տեղացիներ։ Միակամար Շվանի կամուրջը այս տարածքի ևս մի կարևոր զբոսաշրջային կետն է։ Ամեն տարի տեղի են ունենում ջրացատկորդների մրցություններ, որոնց մասնակցում են տարածաշրջանի շատ մարզիկներ։ 1986 թվականից կամուրջը և կիրճը գտնվում են պետական հսկողության տակ։ Պաշտպանված տարածքը կազմում է 199 հա, այն գտնվում է Օրահովացի (124,96 հա) և Ջյակովիցայի (73,86 հա) մունիցիպալիտետների կազմում[4]։ Գետահովիտի վերջում կա ռեստորան, որտեղ մատուցվում է Սպիտակ Դրինում որսացած ձուկը։

Remove ads

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads