From Wikipedia, the free encyclopedia
Սպեկտրալուսաչափություն, սպեկտրոֆոտոմետրիա, օպտիկական չափողական տեխնիկայի և ֆիզիկայի բաժին։ Ներառնում է սպեկտրաչափությունը, սպեկտրոսկոպիան, լուսաչափությունը և չափագիտությունը։ Սպեկտրալուսաչափության եղանակներով որոշում են լույսի էներգիայի քանակական կախումը ալիքի երկարությունից, ստանում առաքված, կլանված, անդրադարձված կամ ցրված լույսի սպեկտրը։ Սպեկտրալուսաչափությունը մշակում է առաքման (նաև լյումինեսցենցիայի), կլանման և անդրադարձման սպեկտրային գործակիցների (նյութերը, միջավայրերը, մակերևույթները և լուսային առաքիչները բնորոշող կարևոր մեծությունները) որոշման եղանակներն ու սարքերը։ Տարբերում են ինֆրակարմիր (ԻԿ), ուլտրամանուշակագույն (ՈԻՖ) և տեսանելի սպեկտրալուսաչափություն։ Սպեկտրալուսաչափությունը կիրառվում է գիտության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 61)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպեկտրալուսաչափություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.