Սպարտա (ժամանակակից քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սպարտա[3][4] (հուն․՝ Σπάρτη[2]), քաղաք Հունաստանում։ Տեղակայված է ծովի մակարդակից 210 մետր բարձրության վրա[1] Էվրոտաս գետի աջ ափին՝ Ինուս գետաբերանից ներքև Գտնվում է Պելոպոնես թերակղզու հարավային մասում՝ Աթենքից 153 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կալամատայից 28 կիլոմետր դեպի արևելք և Տրիպոլիսից 49 կլոմետր դեպի հարավ։ Համանուն համայնքի և Լակոնիա ծայրամասային միավորման վարչական կենտրոնը Պելոպոնես պերիֆերիայում։ Բնակչությունը 16239 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։
Քաղաք | ||
---|---|---|
Սպարտա | ||
հուն․՝ Σπάρτη | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Հունաստան | |
Համայնք | Սպարտայի Մունիցիպալիտետ և Commune of Sparti, Lakonia? | |
Մակերես | 21,641[1] կմ² | |
ԲԾՄ | 210[1] մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 16239[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | |
Հեռախոսային կոդ | 27310 | |
Փոստային դասիչ | 23100 | |
Պաշտոնական կայք | sparti.gov.gr | |
| ||
Համարվում է Էվրոտաս լեռնահովիտային շրջանի գյուղատնտեսային առևտրական կենտրոնը։ Սպարտայում են գտնվում սննդի, տեքստիլի, ծխախոտի և քիմիական մանր արդյունաբերությունները[5]։ Քաղաքում գործում է հնագիտական թանգարանը[6]։ Քաղաքը համարվում է Մոնեմվասիայի և Սպարտայի մետրոպոլիտության կենտրոնը, Էլլադական ուղղափառ եկեղեցիների կենտրոնը, որի մետրոպոլիտն է համարվում Եվստաֆիյը։
Ի պատիվ Սպարտայի Յուպիտերի արբանյակի վրայի գիծը կոչվում է Եվրոպա։
Հիմնական տեսարժան վայրերը ժամանակակից Սպարտայում համարվում են նրա հարևանությամբ տեղակայված Հին Սպարտայի ավերակները։ Պահպանվել են մ․ թ․ ա․ VII-II դարերի անտիկ շինությունների պատառիկներ․ Ակրոպոլը Աթենքի տաճաչով (մ․ թ․ ա․ VI դ․), տաճարներ (մ․ թ․ ա․ VII—V դդ․), թատրոն (մ․ թ․I—IIդդ․)։ Հին ժամանակներում Սպարտան եղել է ամենակարևոր քաղաքներից մեկը ոչ միայն Հունաստանում, այլ ամբողջ Եվրոպայում։
Ժամանակակից Սպարտա քաղաքը հիմնադրվել է 1834 թվականին։
Քաղաքով անցնում է 39 ազգային ճանապարհը, Յիտիոն-Տրիպոլիս, եվրոպական E961 երթուղու մասը։ 71 ավտոմայրուղին կապում է Սպարտան և Մեգալոպոլիսը։ 82 ազգային ճանապարհը կապում է Սպարտան և Պիլոսը։
Սպարտա համայնքային միությունը կազմված է վեց բնակավայրերից։ Բնակչությունը 17 408 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2], տարածքը 21,641 քառակուսի կլոմետր[1]։
Բնակավայր | Բնակչություն(2011)[2], մարդ |
---|---|
Այիյա-Կիրիակի | 53 |
Գունարիս | 186 |
Կալամիոն | 119 |
Կոկինորախի | 454 |
Ռիվոտիսա | 357 |
Սպարտա | 16239 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.