From Wikipedia, the free encyclopedia
Սուրեն Թովմասյան (հունվարի 2, 1986, Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեոդեզիստ, քաղաքային կադաստրի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավարը 2019 թվականի դեկտեմբերից[1]։
Սուրեն Թովմասյան | ||
| ||
---|---|---|
5 դեկտեմբերի, 2019 թ | ||
Կրթություն՝ | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան | |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու | |
Մասնագիտություն՝ | գեոդեզիստ | |
Ծննդյան օր | հունվարի 2, 1986 (38 տարեկան) | |
Ծննդավայր | Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Սուրեն Թովմասյանը 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2006-2010 թվականներին սովորել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ստանալով քաղաքային կադաստրի բակալավրի, ապա նաև կադաստրի և կիրառական գեոդեզիայի մագիստրոսի կոչում։ 2014 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։
2013 թվականից դասախոսում է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, 2015-2016 թվականներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։
2014 թվականին որպես գեոդեզիստ աշխատել է գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության ԾԻԳ-ում։ 2017-2019 թվականներին որպես գլխավոր գեոդեզիստ աշխատել է Մոդուլ ՍՊԸ-ում, ղեկավարել է միջազգային ֆինանասավորմամբ ծրագրեր (KFW, AFDբանկ)։
2015 թվականից եղել է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իսկ 2019 թվականի սեպտեմբերից՝ գեոդեզիայի ամբիոնի վարիչ։
Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին[3]։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և պատվոգրով՝ շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար[4]։
Հեղինակ է 15 գիտական հոդվածի և 4 ուսումնառական ձեռնարկի։
1.Ս.Վ. Թովմասյան «Միջավայրի ազդեցության ուսումնասիրությունը և վերլուծումը GPS տվյալների վրա»։ ՃՇՀԱՀ-ի գիտական աշխատություններ, հատոր 4, Երևան 2014 թ.
2.Ս.Վ. Թովմասյան, Ա.Ա. Մարգարյան,Ա.Լ. Վաասիլյան «Ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի Հանրապետությունում»։ ՃՇՀԱՀ-ի տեղեկագիր №5 Երևան 2015թ.
3.Ս.Վ. Թովմասյան, Ա.Ա. Մարգարյան, Վ.Ա.Մարգարյան «Trible S3 AUTOLOK Էլեկտրոնային տախոմետրի աշխատանքի ուղեցույց» Ուսումնական ձեռնարկ, ԵՃՇՊՀ Երևան 2014թ.
4.Ս.վ. Թովմասյան «GNSS գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր»։ Ուսումնական ձեռնարկ, ԵՃՇՊՀ Երևան 2014 թ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.