Հիերոնիմոս Բոսխի նկար From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ ճգնավորներ, նիդերլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի եռապատկեր։ Եռապատկերը գտնվում է խիստ վնասված վիճակում։
Սուրբ ճգնավորներ | |
---|---|
տեսակ | եռապատկեր և գեղանկար |
նկարիչ | Հիերոնիմոս Բոսխ[1] |
տարի | 1493 |
բարձրություն | 86,5 սանտիմետր |
լայնություն | 120 սանտիմետր |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Ակադեմիայի պատկերասրահ |
հավաքածու | Դոժերի պալատ, Արվեստի պատմության թանգարան[1], Դոժերի պալատ և Ակադեմիայի պատկերասրահ |
հիմնական թեմա | Անտոն Մեծ, Հիերոնիմոս և Saint Giles? |
https://www.gallerieaccademia.it/en/hermit-saints-triptych կայք | |
Ծանոթագրություններ | |
The Hermit Saints Triptych by Hieronymus Bosch Վիքիպահեստում |
Բոսխն իր նկարներում հաճախ է պատկերել սրբերի կյանը, սակայն ի տարբերություն միջնադարյան նկարչության մեջ ընդունված սկզբունքի՝ նա հազվադեպ է պատկերել նրանց գործած հրաշքները, նրանց ճգնավորության ազդեցիկ տեսարանները, որոնք հիացմունք են առաջացրել ժամանակի մարդկանց շրջանում։ Նկարիչը գովերգում է խաղաղ բարեգործներին, որոնք ունեն խոր հայեցողություն։ Բոսխի նկարներում չկան ո՛չ սուրբ մարտիկներ, ո՛չ էլ նրբագեղ կույսեր, որոնք պաշտպանում են իրենց կուսությունը։ Նրա հերոսները ճգնավորներ են, որոնք բարեպաշտության մասին են խորհում բնապատկերի ֆոնին։
Նկարի փեղկերից յուրաքանչյուրը ներկայացնում է մեկ սրբի[2]։
«Սուրբ ճգնավորներ» եռապատկերում, որը Բոսխը նկարել է իր ստեղծագործական ճանապարհի միջին հատվածում, պատկերված են այս թեմայի երեք տարբերակներ։ Երեքում էլ ներկայացված են ասկետիզմի իդեալը և ցանկությունների ճնշումը, որոնք գովերգվել են «Քրիստոսին նմանօրինակում» տրակտատում։
Եռապատկերի ստեղծման ժամանակ Բոսխը ենթադրաբար ոգեշնչվել է նիդերլանդացի միստիկ Յան վան Ռյոյսբրուկի «Բարձրագույն ճշմարտության գրքով», որում ճգնավորներ Անտոնիոսը, Հիերոնիմոսը և Էգիդիոսը մարմնավորում են բարձրագույն ճշմարտության ձգտման երեք մակարդակները։
Կենտրոնական մասում սուրբ Հիերոնիմոսն է, որն իր սևեռուն հայացքը գամել է խաչելությանը՝ դրանում գտնելով ապաստարան ու չարի ուժից փրկություն․ դրանք մարմնավորված են հեթանոսական մեհյանի ավերակներում և հետին պլանում հոգեվարքի մեջ գտնվող դևերի կերպարներում։
Նկարի ձախ հատվածում սուրբ Անտոնիիոսն է, որ դիմակայում է կին հրեշի գայթակղություններին, որը փորձում է գայթակղել նրան։ Սուրբ Անտոնիոսը Բոսխին ավելի հարազատ սրբերից է, որ եգիպտական անապատում է անցկացրել իր կյանքի մեծ մասը։
Աջ հատվածում պատկերված է սուրբ Էգիդիոսը, որ հարմար տեղավորվել է քարանձավում, որ նրա համար մատուռ է ծառայում, և աղոթում է խորանի առաջ։ Նրա կրծքին մխրճված նետը այս սրբին պատկերելու ավանդական պարագան է, որով փրկել է սիրելի այծյամին՝ որսորդների արձակած նետերից նրան պաշտպանելով սեփական կրծքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.