From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ցղնա գյուղում (Օրդուբադի շրջան)[1], գյուղի հարավարևելյան մասում՝ Կարմունջի Հրապարակի (Կամուրջի հրապարակ) մոտ[2][3]։
Սուրբ Սարգիս եկեղեցի (Ցղնա) | |
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ավերված |
Ճարտարապ. ոճ | հայկական ճարտարապետություն |
Եկեղեցին կառուցվել է 13-14-րդ դարերում, վերանորոգվել է 17-րդ դարում, ապա նաև 1890 թվականին՝ Ս.Սաղաթելյանի կողմից[2][4]։
Եկեղեցին միանավ կառույց էր՝ կիսաշրջան աբսիդով և երկու մուտքերով՝ հյուսիսից և արևմուտքից։ Կառուցված էր սրբատաշ բազալտով, վարդագույն և կիսամշակ քարերով։ Եկեղեցին ներսից ուներ հայերեն արձանագրություններ՝ հյուսիսային, հարավային և արևմտյան պատերին[2]։ Եկեղեցին ունեցել է մեկ զույգ ավանդատներ։ Եկեղեցին շրջակայքում ունեցել է եկեղեցապատկան շինություններ, որոնք ավերվել են։
Եկեղեցին դեռևս կանգուն և անձեռնմխելի էր 2000 թվականի փետրվարի 3-ի դրությամբ, սակայն ավերվել է 2000 թվականի փետրվարից մինչև 2009 թվականի օգոստոսի 13-ը ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.