Սուրբ Սարգիս եկեղեցի (Դամասկոս)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական եկեղեցի Դամասկոսում (Սիրիա), կառուցվել է Սուրբ Սարգսի պատվին: Եկեղեցին գտնվում է հին քաղաքի՝ Բաբ Շարկի քրիստոնեական թաղամասի տարածքում[1]։ Եկեղեցում կա հայկական դպրոց և Դամասկոսի հայոց թեմական առաջնորդի նստավայրն է։
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Սիրիա |
Տեղագրություն | Դամասկոս |
Surp Sarkis Church, Damascus Վիքիպահեստում |
Շինությունը վերակառուցվել է միջնադարյան քարավանատից[2]։ Եկեղեցու բակում է գտնվում հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, ինչպես նաև հայոց ցեղասպանության հուշահամալիրը։
Ի սկզբանե պատկանել է Երուսաղեմի հայոց պատրիարքության Դամասկոսի թեմին, ապա 1929 թվականից անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի օրհնությամբ, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Բեյրութի (Լիբանան) և Կիպրոսի թեմերի հետ Կիլիկիո աթոռին է փոխանցել նաև Դամասկոսի թեմը։ 1956 թվականին Դամասկոսի թեմը, Դամասկոսի և Հոմսի հայ առաքելական համայնքների հետ (Սուրբ Մեսրոպ եկեղեցի) անցնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ուղիղ ենթակայությանը։
2010 թվականի ապրիլի 2-ին եկեղեցի է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[3]։
2013 թվականի օգոստոսի 23-ին եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է։ 2013 թվականի նոյեմբերի 20-ին եկեղեցու մոտ արկ է պայթել, ինչի հետևանքով երեխաներ են զոհվել[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.