From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Նշան կամ Ամարային եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ներքին Ագուլիս գյուղի (Օրդուբադի շրջան) հյուսիսարևմտյան մասում[1][2], Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարևանությամբ[3]։ Այն դեռևս կանգուն հուշարձան էր 1980-ականներին և ավերվել է 1997-2000 թվականներին ընկած ժամանակահատվածում[1]։
Սուրբ Նշան եկեղեցի (Ներքին Ագուլիս) | |
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ավերված |
Ճարտարապ. ոճ | հայկական ճարտարապետություն |
Եկեղեցին հիմնադրվել է 9-րդ դարում և վերակառուցվել 17-րդ դարում[2][4]։ Եկեղեցին հիշատակվում է սինաքսարիումի կոլոֆոնում՝ 1690 թվով[2][4]։
Եկեղեցու հորինվածքը բաց սյունասրահի տեսքով 6 մույթերով եռնավ բազիլիկա էր՝ կառուցված կիսամշակ որձաքարով, աղյուսով և սրբատաշ բազալտով։ Մուտքը հյուսիսային կողմից էր, աբսիդը՝ յոթանիստ, մույթերը՝ ուղղանկյուն կտրվածքով, ուներ մեկ զույգ, քառանիստ կազմությամբ ավանդատներ, որոնց արևմտյան ճակատները ավագ աբսիդի նման ամբողջովին բաց էին։ Եկեղեցու հյուսիսային որմում և գմբեթատակ փոխանցման գոտում եղել են հայերեն արձանագրություններ։
Եկեղեցին իր ձևով բաց կառույց էր, որտեղ ամռան ամիսներին մատուցվում էին պատարագներ, այդ իսկ պատճառով այն կոչվում էր նաև «Ամառային» եկեղեցի[2][3][4]։
Եկեղեցին դեռևս կանգուն հուշարձան էր ուշ խորհրդային շրջանում (1980-ական թվականներ)։ Սուրբ Նշանը՝ կից Սուրբ Ստեփանոս եկեղեցու հետ միասին ամբողջությամբ ավերվերվել է 2000 թվականին, ինչպես ցույց է տալիս Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.