From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազնաբերդ (Քենգերլիի շրջան) գյուղում[1]։ Գտնվում էր գյուղից հարավ-արևելք[1][2]։
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Ազնաբերդ) | |
Միանավ բազիլիկ | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Կրոնադավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Ճարտարապ. ոճ | հայկական տարտարապետություն |
Եկեղեցին հիմնադրվել է 12-13-րդ դարում և վերանորոգվել 1651 թվականին և 19-րդ դարում[2]։
Եկեղեցին հորինվածքով միանավ կառույց էր՝ թաղածածկ դահլիճով, կիսաշրջան աբսիդով և հյուսիսային ճակատին մուտքով[2]։ Հյուսիսային ճակատին կային հայերեն արձանագրություններ, իսկ բեմի վրա՝ զարդաքանդակ[2]։
Եկեղեցին դեռևս կանգնուն էր 2001 թվականի դրությամբ, սակայն այն ավերվել է 2001 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2011 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.