From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հարության, 1741 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, Արևասար լեռան արևելյան հարավահայաց լանջին գտնվող գյուղատեղիում[1][2]։
Սուրբ Հարության եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Այգեստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1741 |
Հիմնադրված | 1741 |
Եկեղեցին հորինվածքով ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է։ Այն արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան, իսկ ներքին ճարտարապետական առանձնահատկությանը բնորոշ մեկ ավանդատունը տեղադրված է խորանի հյուսիսային կողմում։
Այն կառուցված է հիմնականում կոպտատաշ քարերից։ Սրբատաշ կրաքարից են միայն արևմտյան պատուհանի, մուտքի եզրամասերը և բարավորը։ Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է։ Լուսավորվում է արևելյան, հարավային և արևմտյան կողմերից բացվող մեկական պատուհաններից։ Ներքուստ թաղածածկ է, արտաքուստ ունի երկթեք, հողածածկ տանիք։ Գտնվելով լեռան հարավահայաց լանջին՝ եկեղեցու հյուսիսային պատն ամբողջությամբ և արևմտյան պատի մի հատվածը հողի մեջ է։
Երկարությունը 13, 5 մետր է, լայնությունը՝ 6,3 մետր, իսկ բարձրությունը՝ 4,5 մետր։
Մուտքի բարավորի վրա պահպանված եկեղեցու շինարարական արձանագրությունը․
Յ[ի]շ[ատա]կ է Ս[ուր]բ Յարութ/ե[ա]ն եկեղեցիս Մէլիք/ Եկանին կողագից Կոզալի[ն]/, որդ[ի] Արամբէկ[ի]ն, Իսայիբեկին:/ Թվ[ին] ։ՌՃՂ։ շինվեցաւ. օվ/ կարթա՝ Ա[ստուա]ծ ողորմի ասի։ Հայր |
Մուտքի սրբատաշ քարերը նույնպես արձանագիր են։ Եկեղեցուց հարավ տարածվում է հին գերոզմանատունը, տապանաքարերի մեծ մասը պահպանվել էին մինչև 2020 թվականին Ադրբեջանի կողմից Այգեստանի օկուպացիան։
Եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության համաձայն, սուրբ Հարության եկեղեցին կառուցվել է 1741 թվականին։
2020 թվականի հոկտեմբերից Այգեստան գյուղը և Սուրբ Հարության եկեղեցին գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։
Եկեղեցին խորհրդային շրջանում օգտագործվել է որպես պահեստ, որի շնորհիվ պահպանվել է համեմատաբար բարվոք վիճակում։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.