From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հակոբ եկեղեցի, փոքրիկ հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Սիրիայի Հալեպ քաղաքի հին ասորական թաղամասի Ալ-Իման փողոցում։ Այն բացվել է 1943 թվականին, իսկ ավելի ուշ՝ 1962 թվականին ընդլայնվել։
Սուրբ Հակոբ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Սիրիա |
Տեղագրություն | Հալեպ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1962 |
Անվանված | Հակոբ Մծբնացի |
Հիմնադրված | 1962 |
Saint James Armenian Church, Aleppo Վիքիպահեստում |
Այս փոքրիկ եկեղեցու հողօրհնեքի արարողությունը տեղի է ունեցել 1934 թվականի հունիսի 3-ին՝ Հալեպի հայոց թեմից արքեպիսկոպոս Արդավազդ Սուրմեյանի օրոք, շուրջ 750 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հողատարածքի վրա, որը նվիրաբերել էր Հալեպում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջորջիո Մարկոպոլլին։ Սակայն շինարարական աշխատանքները սկսվեց միայն 1940 թվականին՝ փոքր շենքի կառուցմամբ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1943 թվականին՝ համայնքի առաջնորդների ներկայությամբ։ Եկեղեցին անվանակոչվել է ի պատիվ սուրբ Հակոբ Մծբնացու։
Եկեղեցու ներկայիս տեսքն ընդունվել է 1962 թվականին՝ լայնամասշտաբ ընդլայնման գործընթացից հետո։ Փոքր բակով շրջապատված եկեղեցին դեռևս առանց գմբեթի և զանգակատան է։
1988–89 թվականներին եկեղեցին հիմնովին վերանորոգվել է Հալեպի հայոց թեմի կողմից[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.