Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1][2]։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Սուրբ Գևորգ եկեղեցին 1980-ական թվականներին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Ուղղանկյուն հատակագծով քառամույթ գմբեթակիր բազիլիկա |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Նախիջևան քաղաք |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի Հայկական առաքելական |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 1869 |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Անվանված | Սուրբ Գևորգ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1869 թվական |
Կառուցման ավարտ | 1872 թվական |
Հիմնադրված | Հին դարեր (նոր եկեղեցին կառուցվել է հնի հիմքերի վրա) |
Փակված է | 2005 |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Սրբատաշ կարմիր տուֆ |
Եկեղեցին 1869 թվականին հիմնովին կառուցվել է տեղում նախկինում գոյություն ունեցող եկեղեցու հիմքերի վրա[1][2]։ Արդեն 1872 թվականին կառուցումն ավարտված էր[2]։
Խորհրդային տարիներին դեռևս կանգուն հուշարձան էր[1]։ Եկեղեցին ամբողջությամբ քանդվել է 1997-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։
Սուրբ Գևորգ եկեղեցին ուներ քառամույթ գմբեթակիր բազիլիկայի հորինվածք։ Կազմված էր ուղղանկյուն հատակագծով ավագ խորանից, զույգ ավանդատներից և դահլիճից։ Աղյուսից շարված գմբեթը գտնվում էր շինության խաչաձև ծածկի կենտրոնում՝ չորս մույթերի վրա[1]։
Ունեցել է երեք մուտք, որոնք գտնվում էին արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում[1]։
Արտաքին պատերը երեսպատված էին Աստապատ գյուղի Կարմիր վանքի ձորի քարհանքից բերված սրբատաշ կարմիր տուֆով[1]։
Եկեղեցին արտաքնապես բավականին հետաքրքիր տեսք ուներ, բայց համեստ հարդարանքով։ Զարդաքանդակները միայն մուտքերի և պատուհանների կամարների վրա էին[1]։
Արևմտյան կողմում գտնվող զույգ պատուհանների վրա՝ շրջանակի մեջ, քանդակված էր Սուրբ Սարգսի կոմպոզիցիոն պատկերաքանդակը։ Սուրբ Սարգիսը պատկերված էր հեծյալ և ձիու ոտքերի տակ օձ-վիշապին խաչակոթ նիզակով սպանելու տեսքով։ Ձիու դիմաց աղոթելու տեսքով պատկերված էր նաև մի մարդ։ Սուրբ Սարգիսի գլխին պատկերված էր լուսապսակ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.