Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Ռիգա)
հայ առաքելական եկեղեցի, Ռիգա From Wikipedia, the free encyclopedia
հայ առաքելական եկեղեցի, Ռիգա From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (լատիշ․՝ Gregora Apgaismotāja baznīca), հայկական առաքելական եկեղեցի Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին։ Գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածում՝ Կոյուսալաս 5 հասցեում[1]։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Լատվիա |
Տեղագրություն | Ռիգա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1997 |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
Հիմնադրված | 1997 |
Saint Gregory the Illuminator Church in Riga Վիքիպահեստում |
Ռիգայում եկեղեցի կառուցելու պատճառը այն էր, որ լատվիահայերի կեսը բնակվում էր երկրի մայրաքաղաքում[2]։ 1993 թվականին Լատվիայում հայ առաքելական եկեղեցին պաշտոնական գրանցում է ստացել։ Համայնքին հող հատկացնելու որոշումը կայացվել է 1997 թվականին, 1997 թվականի դեկտեմբերի 17-ին կատարվել է տաճարի հիմնարկեքը։ 2005 թվականի որոշմամբ հայ համայնքը մինչև 2047 թվականը հողատարածքներ էր վարձակալելու քաղաքապետարանից։ Հետագայում եկեղեցու տարածքը սեփականաշնորհվեց հայ առաքելական եկեղեցու անվամբ։ Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է հայ համայնքից հավաքագրված պետական գումարներով՝ Սուրբ Էջմիածնի հետ համաձայնեցված նախագծով։ Եկեղեցին օծվել է 2011 թվականին[3]։
Եկեղեցու հոգևոր հովիվն է Սուրբ Էջմիածնի բանագնաց Տեր Խոսրով Ստեփանյանը (Ղազարոս Աղայանի ծոռը), որը ծառայում է Ռիգայում 2005 թվականից։ 2011 թվականի հունիսի 30-ին Ռիգայի հայկական եկեղեցին հանդիսավոր կերպով օծվել է Գարեգին Բ կաթողիկոսի կողմից։ Այն, որպես կանոն, այցելում են Հայաստանից Լատվիա ժամանող բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունները[4]։
Եկեղեցում գործում է Ղազարոս Աղայանի անվան հայկական կիրակնօրյա դպրոց։ Նրանք ուսումնասիրում են հայոց լեզու, հայոց պատմություն, քրիստոնեությունը և Սուրբ Եկեղեցու պատմությունը, աշխատում են ազգային պարեր, դրամատիկական խմբակներ։ Եկեղեցում գործում է երիտասարդական կազմակերպություն։
2020 թվականին եկեղեցին դարձել է նորաստեղծ թեմի առաջնորդանիստ տաճարը[5]։
Եկեղեցին մինչև 2020 թվականը մտնում էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մեջ և առաջին հայկական եկեղեցին է Բալթյան և Սկանդինավյան երկրներում, շենքը կառուցվել է հայկական ճարտարապետության ավանդույթներով։ Նախագիծը Հակոբ Բաբախանյանն է։ Երեսպատված է Իրանից բերված տրավերտինով։ Տեղադրվել է Վորոնեժում ձուլված երեք զանգ։ Նկուղում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ Տաճարի կառուցման նախաձեռնությունը և շինարարության սկզբնական փուլի ղեկավարումը պատկանում է Լատվիայի հայ համայնքին։ Եկեղեցու բակում կա Հայաստանից բերված տուֆից պատրաստված խաչքար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.