From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Գալլուսի աբբայություն (գերմ.՝ Abtei St. Gallen), արդեն ցրված աբբայություն (747–1805 թթ.), որ գործել է Շվեյցարիայի Սանկտ Գալլեն քաղաքի կաթոլիկ կրոնական համալիրում։ Կարոլինգյան Վերածնության դարաշրջանի վանքը կանգուն է սկսած 719 թվականից, 9-ից 13-րդ դարերում եղել է անկախ իշխանություն և բազում դարեր բենեդիկտյան գլխավոր աբբայություններից մեկն էր Եվրոպայում։ Վանքը հիմնադրել է Սուրբ Օտմարը այն վայրում, որտեղ Սուրբ Գալլուսը կառուցել էր իր մենաստանը։ Սուրբ Գալլուսի աբբայության գրադարանը միջնադարյան ամենահարուստ գրադարաններից մեկն է աշխարհում[1]։ Հենց այս աբբայության ու վանքի շուրջն է, որ ստեղծվել է Սանկտ Գալլեն քաղաքը։ Մոտավորապես 1800 թվականին աբբայությունը ցրվել է, աշխարհիկացվել։ Նախկին աբբայության եկեղեցին 1848 թվականին ստացել է տաճարի կարգավիճակ։ 1983 թվականին այն ամենը, ինչ մնացել էր նախկին աբբայությունից, հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր։
' | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
613 թվականին Սուրբ Գալլուսը, որ իռլանդացի վանական էր և Սուրբ Կոլումբանուսի աշակերտն ու ընկերակիցը, մենաստան է հիմնել, որ հետագայում վերածվել է վանական համալիրի։ Ապրել է իր խցում, մինչև որ մահացել է 646-ին և թաղվել մենաստանի տարածքում[2]՝ Արբոնում[3]։ Հետագայում ժողովուրդը սրբացրել է նրան, պաշտել, վտանգի ժամանակ աղոթել նրա շիրմի առաջ[3]։ Նրան որպես վանահայր հաջորդած Սուրբ Օտմարն էլ հենց ձեռնամուխ է եղել վանքի հիմնադրմանը, որի համար նշվում են տարբեր տարեթվեր. 719 թ.[3] 720[4],, 747 թ.[5], 8-րդ դարի կեսեր[6]։ Պիպին Երրորդ Կարճահասակի թագավորության օրոք՝ 8-րդ դարում Օտմարը հիմնել է կարոլինգյան ճարտարապետության ոճով աբբայություն, որտեղ ծաղկում են ապրել արվեստները, գրականությունն ու գիտությունները։ Աբբայությունն արագորեն աճել է, զարգացել, ալեմանյան շատ ազնվականներ վանական են դարձել (Օտմարի վանահայրության ավարտին Professbuch-ը հիշատակել է 53 ազնվազարմ վանականի անուն)։ Աբբայության երկու վանականներ՝ Մագնուս Ֆյուսենցին և Թեոդորը, վանքեր են հիմնել Ալգաուում՝ Կեմպտենում ու Ֆյուսենում։ Վանականների թվաքանակի աճին զուդընթաց՝ աբբայությունը զորեղացել է նաև տնտեսապես։ Շատ հողեր են վանքին փոխանցվել Թուրգաուում, Ցյուրիխգաուում և Ալեմանիայի այլ վայրերում՝ շնորհիվ շտիֆտունգենի[3]։ Վալդո Ռայխենաուցու (740–814) վանահայրության տարիներին սկիզբ աբբայությունում սկիզբ է դրվել ձեռագրեր ընդօրինակելու գործին և ժամանակի ընթացքում ստեղծվել է համբավավոր մի գրադարան։ 744 թվականին ալեմանյան ազնվական Բեատան իր սեփականության մի մասը վաճառել է վանքին՝ դեպի Հռոմ ճամփորդելու համար գումար ձեռք բերելու նպատակով[7]։
813 թվականին վանքին շնորհվել է կայսերական աբբայության (Reichsabtei) կարգավիճակ։ Լուի Գերմանացի արքան 833 թվականին հաստատել է աբբայության անկախությունը և վանականներին թույլատրել ազատորեն ընտրելու իրենց վանահորը[7]։ Աբբայությունը հասել է լիակատար անկախության 854 թվականին, երբ Լուի Գերմանացին ազատել է Կոնստանսի եպիսկոպոսին հարկ վճարելու պարտականությունից։
Այդ ժամանակից սկսած մինչև 10-րդ դարը աբբայությունը մեծ վերելք է ապրել։ Այստեղ իրենց գործունեությունն են ծավալել բազում նշանավոր գիտնականներ, որոնց թվում էին Նոտկեր Լիեժցին, Նոտկեր Կակազողը, Նոտկեր Շրթնեղը, Հարտկերը (վերջինս աբբայության համար պատարագամատույցի գրքեր է պատրաստել)։ 9-րդ դարում մի ավելի մեծ եկեղեցի է կառուցվել, ընդարձակվել է գրադարանը, հարստացվել ամենատարբեր թեմաներով գրված բազմաթիվ արժեքավոր ձեռագրերով, որոնց մի մասը ընդօրինակվել է տեղում։ Այդ ժամանակներից պահպանվել են չորս հարյուրից ավելի մեծարժեք ձեռագրեր, որոնք հասել են մինչև մեր օրերը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.