From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Աստվածամայր Աստվածամոր ծննդյան եկեղեցի (ուկրաիներեն՝ Церква Різдва Пресвятої Богородиці)՝ փայտաշեն եկեղեցի է, որը գտնվում է Իվանո-Ֆրանկովյան շրջանի Նիժնի Վերբիժ գյուղում՝ կառուցված 1756 թ.-ից 1808 թվականներին։ Ճարտարապետության և մոնումենտալ մշակույթի հուշարձան է։ 2013 թվականի հունիսի 21-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 37-րդ նստաշրջանին, որն անցկացվում էր Կամբոջայում, Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին, Կարպատյան շրջանի մյուս փայտաշեն եկեղեցիների հետ միասին, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[1][2]։
Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցի | |
Церква Різдва Пресвятої Богородиці* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ուկրաինա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | III, IV |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2013 (37-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին գտնվում է գյուղի արևմտյան հատվածում՝ թմբի լանջին։ Ավանդույթի համաձայն՝ ներկայիս Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին կառուցել է Գրիգոր Մելնիկը, որն ապրել էր 114 տարի և թաղված է եկեղեցում[3]։ Եկեղեցու կառուցման հետ կապված Ավստրիայի կայսր Ֆերդինանտը պարգևատրել է Մելնիկին՝ իր կատարած ծառայությունների համար ոսկյա մեդալով[4]։ Տեղի գավառագետներ Միխայիլ Լասիյչուկը և Իվան Լուդչակը կարծում են, որ եկեղեցու շինարարությունը սկսվել է 1756 թվականից[3]։ Եկեղեցու պատմությունը հետազոտող Նադեժդա Բաբիի կարծիքով Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին չի պատկանում գուցուլական փայտաշեն կառույցների տիպաբանական խմբին, այլ կրկնում է Պոդոլի և Սլոբոժանշինի սրբազան շինությունների ձևը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.