հայ առաքելական եկեղեցի Սոֆիա քաղաքում From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Աստվածածին եկեղեցի (բուլղար․՝ Света Богородица), հայկական առաքելական եկեղեցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին[1]։ Գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածում՝ Լայոշ Կոշուտ 6 հասցեում[2]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա |
Հասցե | България, София, улица Лайош Кошут 6 |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Բուլղարիայի հայոց թեմ |
Օծման թվական | հունիսի 12, 2022 |
Հիմնական ամսաթվերը | 2022 |
Ժառանգության կարգավիճակ | Բուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան |
Հիմնադրված | 2022 |
Բարձրություն | 24,12 մետր |
Մակերես | 310 քառակուսի մետր |
St. Theotokos Armenian church, Sofia Վիքիպահեստում | |
armenianchurch-sofia.org |
Ժամանակակից Բուլղարիայի տարածքում հայերը հաստատվել են դեռ վաղ միջնադարում՝ նախքան բուլղարական պետականության հաստատումը։ Օսմանյան կայսրության իշխանության տարիներին, երբ Հայկական լեռնաշխարհում և Միջագետքում պարբերաբար տեղի էին ունենում թուրք-պարսկական պատերազմներ, Արևելյան Հայաստանից Բալկանյան թերակղզի են տեղափոխվում հայ գաղթականների խմբեր։ Բուլղարիայի գործող հայկական գաղթօջախը ստվարանում է 16-րդ դարում և հատկապես 17-րդ դարի սկզբին, որով պայմանավորված՝ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ։
17-րդ դարում Սոֆիայում կառուցվել է հայկական եկեղեցի, սակայն առաջին համաշխարհային պատերազմից հետո հայ համայնքը կորցրել է այն։ 19-րդ դարի վերջին հիմնադրված Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդարանի համար որոշվում է նոր եկեղեցի կառուցել Սոֆիայում։ 1936 թվականին եկեղեցին տեղափոխվել էր մայրաքաղաքի նորաբաց Հայկական ժողովրդական տուն, որտեղ գտնվել է շուրջ ութ տասնամյակ[3]։ 2006 թվականի վերջին ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանի նախագծով սկսվեց ներկայիս եկեղեցու շինարարությունը[2], իսկ 2015 թվականի գարնանը շինարարությունն ավարտվել է մինչև գմբեթները։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 12-ին[4]։
Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը 310 մ2 է, բարձրությունը՝ 24,12 մ է, իսկ բացված կառուցապատվածությունը՝ 700 մ2[2]։ 2022 թվականի ամռանը ապամոնտաժվել են մետաղական ցանկապատերը, և այգին բացվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.