From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի շրջանի Առատաշեն գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Առատաշեն |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 2012 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2012 |
Առատաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիու կառուցման սկիզբ եղել է 2012[2] թվականին, բարերար Արամ Պողոսյանի աջակցությամբ։
Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակովվ Արամ Պողոսյան պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով։
Սուրբ Աստվածածին եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցվել է տուֆ տեսակի քարից, ունի նաև զանգակատուն։
Եկեղեցու ճարտարապետն է Սամվել Հակոբյանը, նրա օգնականն է՝ Վարդան Պողոսյանը իսկ քանդակագործն է Աշոտ Ներսիսյանը։
2015 թվականի հունիսի 19-ին եկեղեցին օծվել է Արմավիրի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և Հայոց բանակի հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու Արմավիրի թեմի հոգևորական դասի մասնակցությամբ։
Եկեղեցու ներկայումս գործում է իսկ հոգևոր հովիվն է` Տ. Ներսես քհն. Ռուշանյանը
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.