Սուրբ Ագաթա

քրիստոնյա մարտիրոսացած սուրբ, Մալթայի, Կատանիայի և Սիցիլիայի հովանավոր սուրբ From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Ագաթա

Սուրբ Ագաթա[5] (սեպտեմբերի 8, 235(0235-09-08), San Giovanni Galermo, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն և Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[1] - փետրվարի 5, 261[2][3], Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), 3-րդ դարի քրիստոնյա նահատակ, վաղ քրիստոնեական շրջանի առավել հայտնի և պաշտամունքային սրբերից մեկը։ Նահատակվել է Կատանիայում՝ Սիցիլիայում, Դեցիոս կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքների շրջանում։

Արագ փաստեր Սուրբ Ագաթա, Ժամանակաշրջան ...
Փակել

Պատմական տեղեկություն և ավանդություն

Ագաթայի անունը հիշատակվում է հռոմեական մեսսայի և ամբրոսյան ծիսակատարությունների կանոնում[6], ինչը վկայում է սրբի պաշտամունքի վաղեմության մասին։ Սուրբ Ագաթայի անունը հիշատակվում է Հիերոնիմոսի մարտիրոսագրության մեջ (լատին․՝  Martyrologium Hieronymianum, V դարակես)։ Սուրբ Ագաթային ձոնվել է հինավուրց հիմն, որը վերագրվել է Դամասիոս պապին։ Վկայություններ կան այն մասին, որ Պապ Սիմմախը ի պատիվ սուրբ Ագաթայի վանք է կառուցել Հռոմի մոտակայքում, այդ մասին հիշատակվում է Պապ Գրիգոր Մեծի նամակներում։

VI դարում ստեղծվել է սուրբ Ագաթայի վարքը, որը, սակայն, չի պահպանվել։ Այդ վարքը հիմք է ծառայել ավելի ուշ ստեղծված երեք այլ վարքերի համար, որոնք սյուժետային հենքում ընդհանրություններ ունեն, սակայն տարբերվում են մանրամասներով։

Վարքագրություններին համաձայն, Ագաթան ծնվել է սիցիլիական հարուստ ընտանիքում։ Նա մերժել է քաղաքի ոստիկանապետի ոտնձգությունները, ինչից հետո նա աղջկան ենթարկել է հետապնդումների՝ կիրառելով Դեցիոս կայսեր հակաքրիստոնեական օրենքները։ Նախ Ագաթային ուղարկել են հասարակաց տուն, հետո բանտ են նետել, որտեղ կտրել են նրա կրծքերը։ Տանջելուց հետո սուրբ Ագաթային այրել են խարույկի վրա։

Thumb
Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում Կատանիայում նշվող սուրբ Ագաթայի տոնը Սիցիլիայի ամենամեծ տոներից է

Պաշտամունք

Համարվում է Մալթայի, Կատանիայի և Սիցիլիայի հովանավոր սուրբը[7]։ Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում փետրվարի 5-ին նշվում է Ագաթայի անվան հիշատակի օրը։ Կաթոլիկ եկեղեցիներում այդ օրը օրհնում են հացը, աղը և ջուրը, որոնք, ըստ հավատալիքի, տունը պահպանում են հրդեհից։ Բացի այդ, հավատում են, որ այդ օրն օրհնված հացն օժտված է էկզորսիզմով (մարդու միջից դևերին հեռացնելը)։

Կատանիայի Մայր տաճարն օծվել է ի պատիվ սուրբ Ագաթայի։

Մալթայում և Մդինայի մերձակայքում՝ Ռաբաթում գտնվող կատակոմբները կոչվում են սուրբ Ագաթայի անունով, քանի որ, ըստ տեղական ավանդույթի, երբ հետապնդել են սուրբ Ագաթային, նա երկար ժամանակ թաքնվել է Մալթայում։

Արմավենու ճյուղը և բոցավառվող ջահը համարվում են սուրբ Ագաթայի պատկերագիտական խորհրդանիշները։ Սուրբ Ագաթայի կերպարը հաճախ հանդիպում է Վերածննդի և Բարոկկոյի շրջանին պատկանող արվեստի գործերում։

Սուրբ Ագաթայի շքանշանը Սան Մարինոյի պետական պարգևն է։

Գրականություն

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.