Սուսպենզիաներ (լատին․՝ suspendere - կախել), կախույթն, պինդ նյութի մասնիկներից և հեղուկից բաղկացած դիսպերս համակարգեր։

Thumb
Ալյուրի և ջրի սուսպենզիա։ Ալյուրը ջրում ստանում է կապտավուն գունավորում։

Սուսպենզիաներում պինդ նյութի դիսպերսման աստիճանը ավելի փոքր է (մասնիկները ավելի մեծ են՝ 194 սմ), քան կոլոիդ համակարգերում։ Կառուցվածքային կմախք չունեցող անկայուն են, պինդ նյութի մասնիկները (դիսպերսված ֆազը) նստում են ծանրության ուժի ազդեցությամբ։

Սուսպենզիաներ ստանում են պինդ նյութը հեղուկում մանրելով, փոշին հեղուկի հետ խառնելով և այլ եղանակներով։ Սուսպենզիաներ ստացվում են նաև կո լոիդների կոագուլմամբ։ Բնության մեջ առաջանում են հոսող ջրերով բնահողի լվացման և մթնոլորտային փոշիով ջրամբարների աղտոտման հետևանքով։ Սուսպենզիան լայնորեն օգտագործվում են շինարարության մեջ, խեցեղենի, լաքաներկերի, թղթի և այլ արտադրություններում։ Որոշ պարարտանյութեր, գյուղատնտեսական թունանյութեր և բազմաթիվ դեղանյութեր օգտագործվում են Սուսպենզիաների ձևով։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 199

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.