From Wikipedia, the free encyclopedia
«Սոցիալական տեսուչը քնած է» (անգլ.՝ Benefits Supervisor Sleeping) Լյուսյեն Ֆրոյդի նկարը, հեղինակն այն վրձնել է 1995 թվականին։ Նկարում պատկերված է մանրահատակին դրված թախտին քնած գեր, մերկ կին։ Հետևի հիմնապաստառի վրա երևում է հնալաթե վարագույր։
Սոցիալական տեսուչը քնած է | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լյուսյեն Ֆրոյդ |
տարի | 1995 |
ստեղծման վայր | Լոնդոն |
ժանր | ֆիգուրատիվիզմ և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
սեփականատեր | Ռոման Աբրամովիչ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Այս նկարի համար մոդել է հանդիսացել Սյուզեն Թայլին՝ Հաստլիկ Սյու մականունով, որը զբաղվածության կենտրոնի ղեկավարն էր։ Սյուզեն Թայլին հանդիսանում է նաև Լայ Բովերի կենսագրության հեղինակը, այն վերնագրվել է «Լայ Բովերի, կուռքի կյանքն ու ժամանակները»։
«Սոցիալական աշխատողը քնած է» նկարը դարձել է այդ պահին նկարչի ամենաթանկ նկարը, որը վաճառվել է Քրիստի աճուրդում։ Այն 2008 թվականի մայիսի 13-ին գնել է Ռոման Աբրամովիչը՝ 33 641 000 դոլարով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.