թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Սովորական հողմավար բազե (լատին․՝ Falco tinnunculus), բազեների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Սովորական հողմավար բազե | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Falco tinnunculus
(Կարլ Լինեյ, 1758)
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
|
Մարմնի երկարությունը՝ 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 71-80 սմ։ Պոչը երկար է, կլորավուն, նախածայրաշերտը՝ լայն, թևատակը՝ մուգ և խիտ պտերով։ Բեղաշերտը մուգ է, մագիլները՝ սև։ Արուի գլուխը և պոչը մոխրագույն են, մեջքը՝ կարմրադարչնագույն պտերով, էգը՝ շիկակարմրադարչնագույն՝ մուգ խայտերով։ Էգի և երիտասարդի մարմինը ներքևից խիտ պտերով ու խայտերով է, պոչի հիմքը՝ դարչնագույն։
Սավառնում է՝ պոչը հովհարանման բացած, թռչում թևերի ոչ խորը թափահարումներով, հաճախ կանգ առնում օդում։ Նստում է լարերին, սյուներին, ժայռերին։ Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ենթալպյան տարածքներում, գետաձորերում, հաճախ՝ բնակավայրերին մոտ։
Սնվում է միջատներով, թռչուններով, մանր կաթնասուններով։
Բնադրում է ժայռերի քիվերին և խորշերում, ծառերի վրա, շենքերի տանիքներին, ագռավների կամ կաչաղակների հին բներում։ Ձվադրում է ապրիլի 1-ին կեսից հունիսի սկիզբը։ Դնում է 39 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 3-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 37 օր։ 32-33 օրական ձագերը դուրս են գալիս բնից։
Օգտակար է՝ ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին։ Կարելի է օգտագործել որպես կենսաբանական պայքարի բնական և էկոլոգիական անվտանգ միջոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական հողմավար բազե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական հողմավար բազե» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.