Սոս Մանուկյան
հայ խորհրդային ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սոս Մնացականի Մանուկյան (հունվարի 15 (28), 1911[1], Ծովագյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 24, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1961)[2]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1944-1985 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
1936-1941 թվականներին կազմել է մի շարք բնակավայրերի (Էջմիածին, Սևան և այլն) գլխավոր հատակագծերը։ Նրա նախագծերով կառուցվել են Թումանյանի (1945-1955), «ԿԱՆԱԶ» գործարանի (1948-1962) բանավանները, Էջմիածնի (1945-1946) և «ԿԱՆԱԶ» գործարանի (1953-1954) մշակույթի պալատները, կույրերի տուն-կոմբինատը Երևանում (1948) բնակելի տներ Ազատության (1949-1952), Օրջոնիկիձեի (1950-1952) պողոտաների վրա և այլն, Լենինականում, ակումբներ Զեյվայում (1949), Սևանա թերակղզում (1952-1953), Ծովագյուղում (1965-1966), Աշտարակում (1972), երկաթուղային կայարաններ (1965-1970), Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան Ծովագյուղում (1967)[3]։
Remove ads
Պարգևներ
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1951)
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1961)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads