Remove ads
պաշտպան (ֆուտբոլ) From Wikipedia, the free encyclopedia
Սոկրատիս Պապաստատոպուլոս (հուն․՝ Σωκράτης Παπασταθόπουλος, հունիսի 9, 1988[1][2][3][…], Կալամատա, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, Արսենալի և Հունաստանի հավաքականի պաշտպան։ Տրանսֆերային արժեքը 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ կազմել է 18,000,000€։
Սոկրատիս Պապաստատոպուլոս հուն․՝ Sokratis Papastathopoulos | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սոկրատիս Պապաստատոպուլոս | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | 1988 թ., հունիսի 9 | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կալամատա, Հունաստան | |||||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 85 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Արսենալ | |||||||||||||||||||||||
Համար | 5 | |||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Աթենքի «ԱԷԿ»-ում։ Թիմում նորամուտը նշել է 2005 թվականի հոկտեմբերի 26-ին, Հունաստանի գավաթի «Յաննիա»-յի դեմ խաղում (3։0), այդ խաղում Սոկրատիսը իր հաշվին գրանցել է 1 գոլ։ 2006 թվականի հունվարին նա վարձակալական հիմունքներով 6 ամսով տրվել է «Նիկի Վոլոս»-ին։ Վերադառնալուց հետո կորցրել է իր հիմնական դիրքը, քանի որ արդեն թիմում էին Բուրնո Չիրիլոն, Վանգելիս Մորասը և Տրայանոս Դելասը։ 2008 թվականի մայիսի 14-ին «Պանատինաիկոսոմ»-ի հետ դերբիում Պապաստատոպուլոսը դուրս է եկել ավագի թևկապով - դառնալով հունական ԱԷԿ-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կրել է ավագի թևկապը։
2008 թվականի օգոստոսին տեղափոխվել է իտալական «Ջենոա», ակումբը նրա համար վճարել է 4 000 000 եվրո[4]։ Նորամուտը նշել է 2008 թվականի սեպտեմբերի 27-ին, «Ֆիորենտինայի» դեմ խաղում (1։0)[5]։
2010 թվականին տեղափոխվել է իտալական «Միլան», ակումբը նրա համար վճարել է 5.000.000€ + Ձիգոնի, Օդումանդի, (համատեղ սեփականության իրավունքները)։ 2011 թվականին տեղափոխվել է «Վերդեր», բայց վարձավճարային հիմունքներով։ Թիմերը համաձայնության են եկել 1 տարով, ամռանը այդ ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությամբ։
2013 թվականի մայիսի 28-ին պաշտանապես դարձել է դորտմունդյան «Բորուսիայի» խաղացող։ 2018 թվականի հուլիսի 2-ին տեղափոխվել է Անգլիա՝ լոնդոնյան «Արսենալ»։
Խաղացել է Հունաստանի Մ19 հավաքականում։ Պապաստատոպուլոսը Հունաստանի երիտասարդական հավաքականի ավագն է եղել Մ19 Աշխարհի Առաջնությունում և 2007 թվականին՝ Ավստրիայում։ Այդպես Հունաստանը հասել էր մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել է Իսպանիայի Մ19 հավաքականին (1։0)։ Հետո ներկայացրել է Հունաստանի Մ21 հավաքականը։
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել 2008 թվականի փետրվարի 1-ին։ Հունաստանի հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 5-ին։ Մասնակցել է ԱԱ 2014-ին Բրազիլիայում, որտեղ Հունաստանի հավաքականը հասել է մինչև 1/8 եզրափակիչ[6][7]։
Ակումբային
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.