From Wikipedia, the free encyclopedia
Սնուկեր Պլյուս (անգլ.՝ Snooker Plus), սնուկերի փոփոխված վարկածն է։ Բիլիարդի այս տեսակը մտածել և մշակել է սնուկերիստ Ջո Դևիսը 1950-ականներին։ Այս խաղի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ ստանդարտ սնուկերից շատ են խաղի գնդակները։ Դևիսը ավելացրել էր ևս երկու՝ նարնջագույն և մանուշակագույն գնդակները, համապատասխանաբար 8 և 10 արժեքներով։ Այդ իսկ պատճառով խաղի ստեղծողը խաղն ավելի դիտարժան և սիրված դարձնելու համար ամենաբարձր բրեյքը փոխեց՝ դարձնելով ոչ թե 147, այլ 210 միավոր։ Նոր խաղի ներկայացումը եղավ 1959 թվականի հոկտեմբերի 26-ին, որի ժամանակ եղավ սնուկերի այդ տեսակի մրցաշարը[1]։ Հետագայում՝ 1974 թվականին, Billiards & Snooker Control Council-ը հրապարակեց խաղի պաշտոնական կանոնները[2], սակայն Սնուկեր պլյուսը չունեցավ մեծ դիտողականություն։
Սնուկերի և Սնուկեր պլյուսի սկզբունքները նույնն են։ Ֆրեյմի սկզբում խաղային սեղանի վրա 15 կարմիր գնդակ պետք է տեղադրված լինի բրգաձև, իսկ 8 գունավոր գնդակներից յուրաքանչյուրը պետք գտնվի որոշակի տարածության վրա։ Խաղացողը հարվածում է իր ընտրած գնդակին։ Խաղացողները պետք է իրար հետևից գցեն նախ կարմիր, հետո նաև գունավոր գնդակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.