From Wikipedia, the free encyclopedia
Հարանց անապատ (կամ Սյունյաց Մեծ անապատ), ճարտարապետական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Հալիձոր գյուղի մոտ, Որոտան գետի աջ ափին։
Հարանց անապատ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հալիձոր |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Սյունիքի թեմ |
Կազմված է | Գավիթ, Գավիթ, Եկեղեցի, Մատուռ, Մատուռ Սբ. Պողոս-Պետրոս, Պարիսպ և Սեղանատուն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Harants Anapat Monastery Վիքիպահեստում |
Հիմնադրման հստակ ժամանակը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ կառուցվել է 1608-1613 թթ.-ին։ Հիմնադիրներն են եղել Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը և Տրապիզոնից քահանա Կիրակոսը։ Ըստ Առաքել Դավրիժեցու՝ մինչ այդ նրանք ուխտի էին մեկնել Երուսաղեմ, ծանոթացել անապատների կանոնադրությանը, այնուհետև այցելել Տաթևի վանք, Թանահատի վանք, ապա առավել խաղաղ և ապահով վայր որոնելով՝ Որոտան գետի աջ ափին անապատ են հիմնել, կառուցել եկեղեցի և մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքր խցեր[1]։
Համալիրի այժմյան կազմում են արևմուտքից գավիթ-սրահով և հյուսիսից կից երկու սենյակներով եկեղեցին (երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ) թաղակապ, ձգված համաչափություններով սեղանատունը և պարիսպների մնացորդները, որոնք (բացի եկեղեցուց) կառուցվել են 1658 թ.-ի երկրաշարժից հետո, երբ անապատի նախկին բոլոր շինությունները կործանվել են, իսկ եկեղեցին սահել իջել է այժմյան տեղը։ Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվել է և հիմնել Տաթևի Մեծ Անապատը։ XVIII դ. սկզբին Հարանց անապատը վերակենդանացել է, այստեղ նորոգումներ և կառուցումներ են կատարել Տաթևի վանքի առաջնորդները։ Հարանց անապատի համալիրը և եկեղեցին չափազանց կարևոր են ուշ միջնադարի հայկական ճարտարապետական առանձնահատկությունների բացահայտման համար այստեղից են եկել Հայաստանի XVII դարի մյուս անապատների հիմնադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լուծումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.