Remove ads

Սմբատ Բագրատունի, (Խոստովանող, Աբլաբաս (արաբ․՝ أبو العباس՝ Աբասի հայր, ծննդ. թվ. անհ. - 862), Հայոց իշխան (852-855), Հայոց սպարապետ (824-859)։ Աշոտ Մսակերի որդին, Հայոց սպարապետ Աբասի (862-892), Հայոց արքա Աշոտ Ա-ի (885-890), Սմբատի և Շապուհ պատմիչի հայրը, Բագրատունիների իշխանական տոհմից։

Արագ փաստեր Դրոշ Հայոց սպարապետ, 826 - 855 ...
Սմբատ Բագրատունի
Սմբատ Խոստովանող
Thumb
Դրոշ
Դրոշ
Հայոց սպարապետ
826 - 855
Հաջորդող Աշոտ Ա Մեծ
Հայոց իշխան
852 - 855
Նախորդող Բագարատ Բ Բագրատունի
Հաջորդող Աշոտ Ա Մեծ
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Վախճանի օր 859(0859)
Դինաստիա Բագրատունիներ Բագրատունիներ
Հայր Աշոտ Մսակեր Բագրատունի
Ամուսին Հռիփսիմե իշխանուհի
Զավակներ Աշոտ Ա Մեծ, Սմբատ Բագրատունի, Շապուհ պատմիչ, Մուշեղ Բագրատունի և Աբաս Բագրատունի
 
Ռազմական ծառայություն
Ծառայության տարիներ՝ 862-892
Պատկանելություն՝ Արաբական խալիֆայություն, Բագրատունիների թագավորություն
Կոչում՝ Հայոց Սպարապետ
Փակել

Պատանի հասակում պատանդ է եղել Աբբասյանների արքունիքում։ Հոր մահից (826) հետո դարձել է սպարապետ և ժառանգել Հայաստանի հյուսիսային գավառները, իսկ հարավային գավառներն անցել են ավագ եղբորը՝ Հայոց իշխան (ապա՝ Իշխանաց իշխան) Բագարատ Բագրատունուն։

830-ական թվականներին իշխան Սահակ Սյունու հետ միացել է Հայաստանի արաբ ոստիկան Հալիդի (հայկական աղբյուրներում՝ Հոլ) դեմ Սևադա ալ-Զահհաֆի (հայկական աղբյուրներում՝ Ավառանշան) ապստամբությանը։ Սակայն Կավակերտի (Հրազդանի ափին) ճակատամարտում ապստամբները պարտություն են կրել, մարտում զոհվել է Սահակ Սյունին։

Հայոց իշխան Բագարատ Բագրատունին չի մասնակցել ապստամբությանը, որն էլ, հավանաբար, պատճառ է դարձել նրա և Սմբատ Բագրատունու միջև ծագած գժտությունների։ Բագարատ Բագրատունին 833 թվականին գահընկեց է արել կաթողիկոս Հովհաննես Դ Ովայեցուն, իսկ Սմբատ Բագրատունին եկեղեցական ժողովով նրան վերահաստատել է իր աթոռին։ Հակասություններն եղբայրների միջև շարունակվել են նաև 850-855 թվականների ապստամբության ժամանակ, որը ջլատել է արաբների դեմ պայքարի միասնական ճակատը։

Սմբատ Բագրատունին գործակցել է 852 թվականին Հայաստան ներխուժած արաբական զորավար Բուղային և ստացել գերեվարված եղբոր թափուր պաշտոնը (արաբական աղբյուրներում Սմբատ Բագրատունին հիշատակվում է صاحب الأرمن՝ սահիբ ալ-Արման՝ Հայոց տեր)։ Սակայն Բուղայի դաժանությունները Հայաստանում շուտով Սմբատ Բագրատունուն հանել են նրա դեմ։

Վրացական աղբյուրները վկայում են, որ Հյուսիսային Կովկաս արշավող Բուղային ուղեկցող Սմբատ Բագրատունին լեռնականներին լուր է ուղարկել, որ պատրաստվեն դիմադրության։ Բուղան 855 թվականին ձերբակալել է Սմբատ Բագրատունուն և․ տարել Իրաքի հյուսիս՝ Սամառա։ Սմբատ Բագրատունին մերժել է հավատափոխ լինելու պահանջը և նահատակվել, որի համար ստացել է Խոստովանող մականունը։

Սմբատ Բագրատունու որդիներից Աշոտը 885 թվականին դարձել է հայոց թագավոր, իսկ Աբասը՝ սպարապետ (860-892)։

Remove ads

Գրականություն

  • Тер-Гевондян А․, Армения и Арабский халифат, Е․, 1977
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads