Remove ads
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ From Wikipedia, the free encyclopedia
Սխեմա (հունարեն՝ σχῆμα - արտաքին տեսք, ձև, ուրվանկար, ակնարկ), շինվածքում հիմնական կամ օժանդակ ֆունկցիաներ կատարող կապի տարրերի և շղթաների ամբողջություն, ինչպես նաև կոնստրուկտորական փաստաթղթերի մասը հանդիսացող գծագիր, որը պարզաբանում է պրոցեսների հիմնական գաղափարները, սկզբունքները և հաջորդականությունը՝ հանգույցի, սարքի, հարմարանքի, տեղակայանքի կամ կառույցի աշխատանքի ժամանակ։
Սխեմա կատարում են պայմանական գրաֆիկական նշանների և պարզ երկրաչափական պատկերների (առանց մասշտաբը պահպանելու) ու դրանց կապերի միջոցով, որոնք սահմանվում են ստանդարտով։ Սխեմաները լինում են էլեկտրական, հիդրավլիկական, կինեմատիկական և պնևմատիկ։
Ըստ նշանակման տարբերում են սկզբունքային, ֆունկցիոնալ, կառուցվածքային սխեմաներ, ինչպես նաև միացումների և դասավորության ընդհանուր սխեմաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 434)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.