հայ սպորտային մեկնաբան From Wikipedia, the free encyclopedia
Սլավա Գևորգի Սարգսյան (հունվարի 1, 1948, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սպորտային մեկնաբան։ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2021)։
Սլավա Գևորգի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1986) |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Սլավա Սարգսյանը ծնվել է 1948 թվականին Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի թիվ 79 միջնակարգ դպրոցում։ 1972 թվականից մեկնաբանել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի խաղերը։ 1975 թվականին տեղափոխվել է Երևան։ 1986 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը` ֆուտբոլի մարզիչի մասնագիտությամբ։ 1975-1986 թվականներին եղել է Հայաստանի ֆուտբոլի հանրապետական դպրոցի մարզիչ, 1986-1992 թվականներին` Սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժնի պետի տեղակալ, 1992-1995 թվականներին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ։ 1995 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես մարզական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Միաժամանակ մեկնաբանում է տարբեր մարզաձևերի համաշխարհային, հանրապետական, օլիմպիական և այլ առաջնություններ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.