From Wikipedia, the free encyclopedia
Սիրամարգակներ (Attacidae կամ Saturniidae), գիշերային թիթեռների ընտանիք։ Խոշոր են, թևերի բացվածքը՝ 7, 5 - 25 սանտիմետր։ Առջևի զույգ թևերը մեծ են, եռանկյունաձև, ետինները՝ փոքր և կլորավուն։ Թևերի կենտրոնում, սիրամարգի փետուրների նման, ունեն խոշոր, բազմերանգ, աչքանման բծեր (այստեղից՝ անվանումը)։ Մարմինը համեմատաբար փոքր է, աղվամազոտ։ Թիթեռները չեն սնվում, ապրում են մինչև 10 օր։ Արուների հոտառությունը լավ է զարգացած (կարող են հոտառությամբ հայտնաբերել մի քանի կիլոմետր հեռու գտնվող էգին)։ Թրթուրները մեծ են (մինչև 15 սանտիմետր), սնվում են տերևներով։ Հայտնի է սիրամարգակի մոտ 1000 տեսակ, տարածված գլխավորապես արևելյան կիսագնդի արևադարձային շրջաններում։ Որոշ սիրամարգակներ (կաղնու մետաքսագործներ) բազմացվում են մետաքսաթելի ստացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրամարգակներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրամարգակներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.