From Wikipedia, the free encyclopedia
Սինթետիկ կենսաբանություն (անգլ.՝ synthetic biology), նոր գիտական ուղղություն կենսաբանությունում, որը զբաղվում է նմանը չունեցող բնության մեջ, տրված հատկություններով և ֆունկցիաներով կենսաբանական համակարգերի նախագծմամբ և ստեղծմամբ։
Սինթետիկ կենսաբանությունը զարգացնում է գենային ինժեներիան, շարժվելով օրգանիզմների միջև մի քանի գեների տեղափոխումից մինչև արհեստական գենոմի ստեղծմանը։ 2003 թվականից սկսած այս թեմայով գիտական հրապարակումների թիվը արագ աճում է։ Երկարաժամկետ հեռանկարում այս ուղղությունը թույլ է տալիս ջրիմուռներից, բակտերիալ էլեկտրականությունից, ախտորոշիչ պատրաստուկներից, սինթետիկ պատվաստանյութերից, բակտերիաֆագներից և պրոբիոտիկներից ստանալ բիովառելիք, ինֆեկցիաների դեմ պայքարելու, բույսերի և կենդանիների արտադրողականությունը և կայունությունը բարձրացնելու համար։
Բացի սինթետիկ կենսաբանության արդյունքների գործնական գնահատականից, գոյություն ունի էթիկական հարց, թե արդյոք անձը իրավունք ունի իրականացնելու արհեստական էվոլյուցիա (միլիոնավոր անգամ արագացված, ի տարբերություն բնական էվոլյուցիայի), հաշվի առնելով այն, որ առկա չէ հետևանքների կանխատեսման բավարար մակարդակ։
1980 թ.-ին գերմանացի կենսաքիմիկոս Բարբարա Հոբը օգտագործեց «սինթետիկ կենսաբանություն» տերմինը, հաղորդելով, վերամիավորիչ ԴՆԹ֊ի տեխնոլոգիանն օգտագործելով ստացված տրանսգենային բակտերիայի մասին։ Ավելի ուշ, այդ տերմինը հանդիպել է 1990-ականների կեսերի մի շարք աշխատությունների մեջ, ինչպիսիք են Կլաուս Կոնցելմանի և Մաթիաս Շնելի աշխատությունները՝ նմանը չունեցող սինթետիկ գենոմային միաշղթա ՌՆԹ կատաղության վիրուսի մասին։
21-րդ դարում սինթետիկ կենսաբանության զարգացման առաջատար դերը խաղում է ամերիկյան գենետիկ Քրեյգ Վենթերն ու նրա անվան ամերիկյան գիտական ինստիտուտը։ 2010 թ․ վերջում Քրեյգ Վենթերի ինստիտուտում ստեղծվեց առաջին սինթետիկ գենոմով մանրէն, որը կոչվում էր Mycoplasma mycoides JCVI-syn 1.0 կամ "Synthia"[1]:
Սինթետիկ կենսաբանության առաջին հաջողությունները, կապված են մազանոթների սեկվենացման մեթոդի հետ, բայց հետագայում օգտագործվեցին նոր սերնդի սեկվենացման մեթոդները, որոնք թույլ են տալիս ավելի արագ և ավելի էժան վերծանել գենոմը։ Իսկ մյուս կողմից, քիմիական-ֆերմենտային օլիգոնուկլեոտիդների սինթեզի մեթոդը՝ տրված հաջորդականությամբ, թույլ տվեց ստեղծել գեներ տրանսգենային միկրոօրգանիզմների համար։ Պոլինուկլեոտիդային շղթաներից արհեստական գենոմի հավաքման տեխնոլոգիան թույլ է տալիս չօգտագործել նյութապոխանակություն համակարգը խմորասունկի բջջում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.