From Wikipedia, the free encyclopedia
Սինաքերիբ, Սենեքերիմ (ասոր․ Սին-ախխերիբա՝ Սինը (աստվածը) եղբայրներ տվեց, մոտ մ. թ. ա. 745, Նիմրուդ, Նորասորեստանյան թագավորություն - հոկտեմբերի 20, մ. թ. ա. 681, Նինվե, Նորասորեստանյան թագավորություն), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 705 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սարգոն II-ին։
Սինաքերիբ | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. մոտ 745 |
Ծննդավայր | Նիմրուդ, Նորասորեստանյան թագավորություն |
Մահացել է՝ | հոկտեմբերի 20, մ. թ. ա. 681 |
Վախճանի վայր | Նինվե, Նորասորեստանյան թագավորություն |
Երկիր | Ասորեստան և Բաբելոն |
Տոհմ | Սարգոնների հարստություն |
գերիշխան | |
Հայր | Սարգոն II |
Երեխաներ | Ասարհադոն, Ashur-nadin-shumi? և Ադրամելեք |
Մայրաքաղաքը Դուռ-Շարուկինից (Դուր-Շարրուքին) տեղափոխել է Նինվե։ Հենվել է բանակի վրա, ձգտել է թուլացնել Բաբելոնի առևտրա-վաշխառուական խավը։ 703 թ. Քիշի մոտ պարտության է մատնել բաբելա-էլամական դաշնակից ուժերին։ 701 թվականին արշավել է Հուդա, պաշարել (սակայն չի գրավել) Երուսաղեմը, ջախջախել է եգիպտական բանակը։ 696 թ. արշավել է Կիլիկիա։ 693 թ. իրեն է ենթարկել Էլամը և Զագրոսի շրջակայքի երկրները, 691 թ. պարտության մատնել բաբելա-քաղդեա-էլամական դաշնակից զորքերին։ 690 թ. Էլամի թագավոր Ումման-Մենանը հարձակվել է Բաբելոնի վրա և գերել Սինաքերիբի ավագ որդուն՝ Բաբելոնի փոխարքային։ Սինաքերիբը քանդել է Էլամի բնակավայրերը, 689 թվականին գրավել Բաբելոնը և ավերել այն։ Սինաքերիբից դժգոհ տարրերը դավադրաբար սպանել են նրան։ Դավադրության մասնակիցներից էին Սինաքերիբի որդիներ Ադրամալիքը և Աշուրասարը, որոնց հալածել է կրտսեր որդին՝ Ասարհադոնը (Ասարխադդոնը)։ Ադրամալիքը և Աշուրասարը փախել են Հայկական լեռնաշխարհ, այդ մասին տեղեկություն կա Աստվածաշնչում (4-րդ գիրք թագավորաց, ԺԹ, 37) և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունում» (Ա, իգ) [հիշվում են Ադրամելեք և Սարասար (Սանասար) ձևով։ Պատմականորեն այդ եղելությունն արտահայտված է «Սասունցի Դավիթ» էպոսում, որտեղ Ադրամալիքն ու Աշուրասարը հիշատակվում են Սանասար ու Բաղդասար կամ Ադրամելիք և Սանասար անուններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինաքերիբ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.