պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սիլվեստրե Մանուել Գոնսալվիշ Վարելա (պորտ.՝ Silvestre Manuel Gonçalves Varela, փետրվարի 2, 1985[1], Ալմադա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։
Սիլվեստրե Վարելա պորտ.՝ Silvestre Varela | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1985[1] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալմադա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սիլվեստրե Վարելան համարվում է Պաշկադորիշ ակումբի ակադեմիայի սանը, որտեղից նա 2002 թվականին տեղափոխվել է Լիսաբոնի Սպորտինգի։ 2004 թվականին Վարելան վարձակալության հանձնվեց Կազա Պիա ակումբում։ 2005-2006 մրցաշրջանում Վարելան անցկացրեց ակումբի առաջին չորս խաղերը։
2007 թվականին նա նորից հանձնվեց վարձակլության՝ այս անգամ իսպանական Ռեկրեատիվո ակումբում, որում անցկացրեց 22 խաղ։
2008 թվականի հունիսին Վարելան վերադարձավ Սպորտինգ, բայց այդ նույն միջսեզոնային շրջաններում նրան վաճառեցին Էշտրելա ակումբի վրա։ Էշտրելայում Վարելան անցկացրեց լավ մրցաշրջան՝ 32 խաղում խփելով 7 գոլ։
Մրցաշրջանի ընթացքում, 2009 թվականի մարտի 3-ին Վարելան հնգամյա պայմանագիր կնքեց Պորտու ակումբի հետ[2]։ Նա Պորտու տեղափոխվեց հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի իրավունքներով[3]։ 2010 թվականի մարտին Վարելան ստացավ փոքր սրունքոսկրի ջարդվածք, ինչի պատճառով դուրս մնաց ԱԱ 2010 գնացող ֆուտբոլիստների թեկնածուների ցուցակից[4]։
2014 թվականի օգոստոսի 24-ին Վարելան վարձակալական իրավունքներով տեղափոխվեց Վեստ Բրոմվիչ Ալբիոն։
2010 թվականի մարտի 3-ին Վարելան դեբյուտեց Պորտուգալիայի հավաքականի կազմում, Չինաստանի դեմ ընկերական խաղում (2-0) դուրս գալով փոխարինման։ 2012 թվականին նա հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2012 թվականին, Դանիայի դեմ խաղում դուրս գալով փոխարինման։ Այդ խաղում նա խփեց իր թիմի հաղթական գոլը, Պորտուգալիան հաղթեց 3-2։
Պորտու
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.