Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սիլվեն Շոմե (ֆր.՝ Sylvain Chomet, նոյեմբերի 10, 1963[1][2][3], Մեզոն-Լաֆիտ[1]), ֆրանսիացի նկարիչ, անիմատոր, ռեժիսոր, կոմիքսների նկարիչ և սցենարիստ։ Ծնվել է Ֆրանսիայում Սենա և Ուազա տարածաշրջանում այժմ՝ Իվելին։ Առաջադրվել է 4 անգամ «Օսկար» մրցանակի։
Սիլվեն Շոմե Sylvain Chomet | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1963[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մեզոն-Լաֆիտ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գծագրող, կոմիքսների հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sylvain Chomet Վիքիպահեստում |
Ֆրանսիացի ռեժիսոր Սիլվեն Շոմեն սովորել է Անգուլեմի արվեստի դպրոցում, որտեղ նա նկարում էր կոմիքսներ։ Նրա առաջին կոմիքսների գիրքը «Ճպուռի գաղտնիքները», տպագրվել է 1986 թ. Ֆուտուրոպոլիսի կողմից։ Ութսունականներին աշխատել է որպես պատկերազարդող Լոնդոնում։ Նիք Փարքի «Երկրային բարիքներ» կարճամետրաժ ֆիլմը տեսնելուց հետո նա որոշել է ստեղծել իր սեփական անիմացիոն ֆիլմը։ Նա տեղափոխվել է Կանադա և սկսել իր առաջին անիմացիոն նախագիծը «Ծեր տիկինը և աղավնիները»։ 1996 թ. ֆիլմը շահել է մի շարք մրցանակներ և արժանացել «Օսկար»-ի նոմինացիաի։ Նա և Կրեսին ստեղծել են կոմիքսների մի գիրք՝ «Տգեղ, աղքատ և հիվանդ», որը տպագրվեց 1997 թ., Կաստերմանիի կողմից։ Մի քանի սցենար գրելուց հետո Շոմեն ծանոթացել է ֆրանսիացի պրոդյուսեր Դիդիե Բրուների հետ։ Նրանք զարգացրել են ծեր կնոջ կերպարը, որը հետագայում դարձել է «Եռյակը Բելվիլից» ֆիլմի հերոսը։ Հինգ տարի տևեց, որ ֆինանսավորում ստանան Ֆրանսիայից, Կանադայից և Բելգիայից` լիամետրաժ ֆիլմը ստեղծելու համար։ 2010 թ. Սիլվեն Շոմե թողարկեց իր նոր աշխատանքը ՝ «Աճպարարը» անունով, որը առաջադրվեց «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.