ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սիլվան Վիդմեր (գերմ.՝ Silvan Widmer, մարտի 5, 1993[1], Արաու, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բազելի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[2]։
Վիդմերը Շվեյցարիայի հավաքականի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Silvan Dominic Widmer | ||
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1993[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Արաու, Շվեյցարիա | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բազել | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2007 | Վյուրենլոս | ||
2007-2008 | Բադեն | ||
2008-2010 | Աարաու | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2011 | Աարաու II | 9 | (2) |
2011-2013 | Աարաու | 65 | (11) |
2013-2018 | Ուդինեզե | 131 | (5) |
2018-ներկա | Բազել | 5 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-2011 | Շվեյցարիա Մ18 | 8 | (1) |
2011-2012 | Շվեյցարիա Մ19 | 8 | (3) |
2012-2014 | Շվեյցարիա Մ21 | 17 | (1) |
2014-ներկա | Շվեյցարիա | 9 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիդմերը Աարաուի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի հուլիսի 23-ին՝ Վինտերտուրի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 21-ին՝ Սանկտ Գալենի դեմ խաղում[4]։ Օգոստոսի 6-ին Վիդմերը 2 գոլի հեղինակ դարձավ Վադուցի դեմ խաղում[5]։ Օգոստոսի 25-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Լուգանոյի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[6]։ 2013 թվականի ապրիլի 1-ին շվեյցարացին հեթ-տրիկ ձևակերպեց Վոլենի դեմ խաղում[7]։ Աարաուի կազմում Վիդմերը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2012 թվականի ապրիլի 10-ին Վիդմերը պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[8][9], սակայն թիմին միացավ 2012-13 մրցաշրջանից հետո։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ փոխարինելով Դուշան Բաստային Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Շիրոկի Բրիեգի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց նոյեմբերի 3-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[11]։ Իր առաջին մրցաշրջանում Վիդմերը անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[12]։
2014 թվականի սեպտեմբերի 29-ին Վիդմերը 2 գոլային փոխանցում տվեց Պարմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[13]։ Իր առաջին գոլը Ուդինեզեի կազմում խփեց նոյեմբերի 2-ին՝ Ջենոայի դեմ խաղում[14]։ 2015 թվականի հունվարի 22-ին Վիդմերը հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ Իտալիայի գավաթի խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 68-րդ րոպեին[15]։ 2017 թվականի դեկտեմբերի 23-ին շվեյցարացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերոնայի դեմ խաղում[16]։ Ուդինեզեի կազմում Վիդմերը անցկացրեց 142 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի հուլիսի 12-ին Վիդմերը 4 տարվա պայմանագիր կնքեց Բազելի հետ[17][18][19]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 21-ին՝ Սանկտ Գալենի դեմ խաղում[20]։ Օգոստոսի 12-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սիոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[21]։
Վիդմերը ներկայացրել է Շվեյցարիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Շվեյցարիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Շտեֆան Լիխտշտայներին Սան Մարինոյի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունիսի 1-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում[23]։
2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Աարաու | 2011–12 | Չելենջ Լիգա | 31 | 3 | 2 | 0 | — | 33 | 3 | |||
2012–13 | 34 | 8 | 3 | 0 | 37 | 8 | ||||||
Ընդհանուր | 65 | 11 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 70 | 11 | ||
Ուդինեզե | 2013–14 | Սերիա A | 16 | 0 | 4 | 0 | 1 | 0 | — | 21 | 0 | |
2014–15 | 36 | 2 | 2 | 0 | — | 38 | 2 | |||||
2015–16 | 27 | 0 | 1 | 0 | 28 | 0 | ||||||
2016–17 | 28 | 0 | 1 | 0 | 29 | 0 | ||||||
2017–18 | 24 | 3 | 2 | 0 | 26 | 3 | ||||||
Ընդհանուր | 131 | 5 | 10 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 142 | 5 | ||
Բազել | 2018–19 | Սուպերլիգա | 5 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 201 | 16 | 16 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 223 | 16 |
2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[24]
Շվեյցարիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 1 | 0 |
2015 | 4 | 0 |
2016 | 3 | 0 |
2017 | 1 | 0 |
Ընդհանուր | 9 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.